Դաշնակցությունը կրկին տարերքի մեջ է. իրենց վաղեմի սովորության համաձայն՝ «կողմ ըլլալով դեմ կբոռան»։ Այս անգամ «դեմ կբոռան» պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի ամբողջական ներդրման կապակցությամբ։
Հիշում եք՝ կառավարության վերջին նիստում ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների ՀՅԴ-ական նախարար Արծվիկ Մինասյանը բացահայտ ընդվզեց այս համակարգի դեմ՝ արդյունքում արժանանալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախատինքին։
Հիմա վարչապետ-նախարար բանավեճին խառնվել են Մինասյանի կուսակցական ընկերները. ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը հայտարարել է, թե իրենք պայքարելու են եւ հասնելու են կուտակային կենսաթոշակային համակարգի պարտադիր բաղադրիչի չեղարկմանը։ «Մենք կողմ չենք լինելու այդ գործընթացին։ Մեկ տոկոս էլ մնա պարտադիր բաղադրիչի հետ կապված, համարելու ենք, որ հարցը չի լուծվել։ Մենք պայքարելու ենք, գնալու ենք նրան, որ պարտադիր բաղադրիչն ի վերջո հանվի»,- երեկ ասել է նա։
Դաշնակցությունն իհարկե այս օրերին կփորձի ձեւանալ սկզբունքային քաղաքական ուժ, որն իշխանության մաս կազմելով հանդերձ՝ շարունակում է դեմ արտահայտվել պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգին:
Իսկ ՀՅԴ-ն այն կուսակցությունն է, որը ժամանակին ոչ միայն կողմ էր պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրմանը, այլեւ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի պաշտոնում եղել է ՀՅԴ-ական Արսեն Համբարձումյանը՝ ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչը:
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում