Լրահոս
Օրվա լրահոսը

 Հանգեցնել կոռուպցիայի դեմ պայքարը միայն աղմկոտ բացահայտումներին, է՛լ ավելի կոպիտ սխալ է, քան սահմանափակել բոմժի բուժումը քսուքներով. «Հայոց աշխարհ»

Հունիս 14,2018 11:32

Ինչպես հայտնի է, մեզանում ազդարարվել է իսկական պատերազմ կոռուպցիայի դեմ, եւ նոր իշխանությունը չի կարող սահմանափակվել ընդամենը խոսքերով։ Եթե շոշափելի արդյունքներ չլինեն, ապա հասարակությունը կարող է վերջնականապես կորցնել հավատը որեւէ դրական փոփոխության նկատմամբ։

Սակայն «Պայքար կոռուպցիայի դեմ» կարգախոսը նույնքան մշուշոտ է, որքան «պայքար հիվանդության դեմ» կարգախոսը. կոռուպցիան նույնպես տարբեր է լինում, ուստիեւ՝ հղի միանգամայն տարբեր հետեւանքներով։

Ժամանակին մենք մեկ այլ առիթով բերել էինք հետեւյալ օրինակը։ Եթե սովորական մարդկանց` ոչ բժիշկներին, ցույց տաս խնամազուրկ բոմժի եւ առաջարկես պայքարել նրա հիվանդությունների դեմ, մարդիկ ջերմորեն կաջակցեն այդ մտքին ու կսկսեն միջոցներ որոնել պեդիկուլյոզի դեմ։

Իսկ բժիշկը, զննելով հիվանդին, կհասկանա, որ տուբերկուլյոզ է, գուցեեւ քաղցկեղ։ Հետեւաբար բոմժին, անշուշտ, պետք է լողացնել ու տանել մաշկաբանի մոտ, բայց այդքանը աղետալիորեն քիչ կլինի. պահանջվում է անհամեմատ լուրջ եւ ոչ մակերեսային բուժում։

Հանգեցնել կոռուպցիայի դեմ պայքարը միայն աղմկոտ բացահայտումներին, է՛լ ավելի կոպիտ սխալ է, քան սահմանափակել բոմժի բուժումը քսուքներով։

Պետք է ընդունել, թեպետ, որ այդ սխալին դրդում են հենց գործածվող տերմինները։ Մենք ասում ենք «կոռուպցիա», որ լատիներեն նշանակում է «փչացնել», մենք ասում ենք «կաշառք», ինչը ենթադրում է նվեր կամ «ծրար»։ Այդպիսով խոսում ենք մեկանգամյա կաշառքով զբաղված մարդկանց մասին։

Իրականում կոռուպցիայի գլխավոր եւ երկրի համար իսկապես մահացու վտանգ ներկայացնող տեսակն արդեն գրեթե կապ չունի ո՛չ փչացնելու, ո՛չ էլ ծրարների հետ։ Նույնիսկ «չինովնիկական ռեկետ» անվանումն արդեն նրան չի համապատասխանում։ Դա չինովնիկական բիզնես է, եւ դրա ամենավտանգավոր հատկանիշն այն է, որ իրականացվում է օրինական ձեւով։

ՎԱՐԴԱՆ ԲԱՐՍԵՂՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարդացեք «Հայոց Աշխարհ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930