ՖԻՖԱ-ի մրցավարական կոմիտեի ղեկավար Պյերլուիջի Կոլինան պատմել է, թե ինչ հրահանգներ են տրվել այսօր Ռուսաստանում մեկնարկող ֆուտբոլի աշխարհի առաջնության եզրային մրցավարներին:
«Նրանց ասվել է՝ դրոշակը չբարձրացնել կասկածելի խաղից դուրս վիճակների ժամանակ: Հակառակ դեպքում հեռանկարային գրոհը կամ գոլային պահը կարող է խաթարվել սխալմունքի պատճառով:
Եթե գլխավոր մրցավայրի օգնականը չի բարձրացրել դրոշակը, խաղը շարունակվել է եւ ի վերջո գոլ խփվել, BAP-ի օգնությամբ վիճահարույց գոլային պահը դիտելու հնարավորություն կա», – ասել է Կոլինան:
Աշխարհի այս առաջնությունն առաջինն է, որտեղ կկիրառվի մրցավարներին տեսագրություններով օգնելու տեխնոլոգիան:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ