Լրահոս
Օրվա լրահոսը

Արա Ավետիսյան. «Սամվել Հարությունյանի եւ Սմբատ Գոգյանի նշանակումները լրիվ համապատասխանում են հիմիկվա քաղաքականությանը». «Հրապարակ»

Հունիս 14,2018 10:52

Գիտության ոլորտին առնչվող պետական 2 գերատեսչությունում՝ Գիտության կոմիտեում եւ Բարձրագույն որակավորման հանձնաժողովում (ԲՈՀ), երեկ նախագահներ նշանակվեցին։ Սամվել Հարությունյանը, ով 2007 թվականից զբաղեցնում է Գիտության պետական կոմիտեի նախագահի պաշտոնը, վերանշանակվեց այդ պաշտոնում, իսկ ԲՈՀ-ի նախագահը փոխվեց՝ նշանակվեց Սմբատ Գոգյանը։ Սակայն երկու նշանակումն էլ միանշանակ չընդունվեցին հանրության կողմից։

Սամվել Հարությունյանի վերանշանակման առիթով սոցցանցերում զանազան գրառումներ հայտնվեցին, որտեղ նրան մեղադրում էին գրագողությամբ թեզ պաշտպանելու, պետական գումարներն իր ընկերներին բաշխելու եւ նույնիսկ Սերժ Սարգսյանի կլանին ծառայելու մեջ։ Իսկ ԲՈՀ նոր նախագահ Սմբատ Գոգյանի մասով էլ սկսեցին շրջանառել նրա «ոչ ստանդարտ» լուսանկարները՝ ֆեյսբուքյան էջից։

Մինչդեռ ԿԳ նախարարի նախկին տեղակալ, ներկայումս ԳԱԱ անդամ Արա Ավետիսյանը ողջունեց երկու նշանակումներն էլ՝ մի դեպքում վկայակոչելով Սամվել Հարությունյանի փորձն ու արած գործը, մյուս դեպքում՝ Սմբատ Գոգյանի գիտական ձեռքբերումներն ու երիտասարդությունը․ «Իմ կարծիքը խիստ դրական է երկու դեպքում էլ։ Նոր կառավարությունը, բնականաբար, քննարկելով տարբերակները եւ մարդու արած աշխատանքի գնահատականները՝ ընդ որում, նշանակումները կատարել է։ Ես կարծում եմ՝ Սամվել Հարությունյանի եւ Սմբատ Գոգյանի նշանակումները լրիվ համապատասխանում են հիմիկվա քաղաքականությանը։ Սամվել Հարությունյանը հաջողությամբ է աշխատել 10 տարիների ընթացքում։ Լիլիթ Արզումանյանը, ով լքեց ԲՈՀ-ի նախագահի պաշտոնը, շատ լավ աշխատող էր ԲՈՀ նախագահի տեղակալի պաշտոնում եւ հետո՝ արդեն որպես նախագահ, բանիմաց, լավ աշխատող էր։ Ինչո՞ւ փոխեցին։ Երեւի թե երիտասարդացման խնդիրն էր, ուրիշ ոչ մի պատճառ ես չեմ կարողանում հասկանալ, թե ինչու կարող էին փոխել։ Սմբատ Գոգյանը մեր փառավոր երիտասարդության ներկայացուցիչներից մեկն է, իրեն վաղուց եմ ճանաչում՝ դեռեւս դպրոցական տարիներից, երբ օլիմպիական էր»։

Կորյուն ՍԻՄՈՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930