Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչի՞ շուրջ է եղել Ծառուկյան-Փաշինյան համաձայնությունը, ո՞րն է եղել դրա բովանդակային առանցքը, ինչ են պայմանավորվել նրանք փակ դռների հետևում. «Ժամանակ»

Հունիս 14,2018 10:48

Թեև Բարեգործության մասին օրենքի մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրինագծի ԱԺ ներկայացնելը առաջացրել է «Ծառուկյան» դաշինքի բուռն արձագանքը՝ ընդդեմ նոր կառավարության, իրավիճակն, այդուհանդերձ, դեռևս ամբողջապես բացված ու պարզ չէ՝ Ծառուկյան-Փաշինյան դիմակայության մեկնարկի մասին խոսելու համար: Եվ պատճառն այն չէ, որ Բարեգործության մասին օրենքում կատարվելիք փոփոխությունների նախագծի հեղինակը նախորդ՝ Կարեն Կարապետյանի կառավարությունն է: Ի վերջո, նոր կառավարությունը կարող էր չներկայացնել այն ԱԺ, եթե դեմ էր:

Իսկ օրենքի փոփոխությունները ենթադրում են բարեգործական նախաձեռնությունների վերահսկողության էական աճ, մասնավորապես քաղաքականության հետ առնչության մասով: Հասկանալի է, թե ինչու է դրան կտրուկ դեմ «Ծառուկյան» դաշինքը: Բանն այն է, որ այդ ուժը հենց Գագիկ Ծառուկյանի բարեգործությունների վրա է կառուցված, դա է հիմնական «քաղաքական կապիտալը», և հետևաբար այն կտրելու պարագայում կառաջանա նոր պայմաններում մրցակցային նոր, արդեն ավելի քաղաքական ռեսուրսի անհրաժեշտություն:

Տվյալ պարագայում, սակայն, խնդիրն այն է, որ իրավիճակի վերաբերյալ դեռևս չեն արտահայտվել Գագիկ Ծառուկյանն ու Նիկոլ Փաշինյանը: Իսկ սա էական է այն պատճառով, որ գործնականում հենց նրանց միջև է այն քաղաքական համաձայնությունը, որի շրջանակում Ծառուկյանն աջակցել է թավշյա հեղափոխության վարչապետի թեկնածուին և նաև մաս կազմել կառավարությանը: Ինչի՞ շուրջ է եղել Ծառուկյան-Փաշինյան համաձայնությունը, ո՞րն է եղել դրա բովանդակային առանցքը, ինչ են պայմանավորվել նրանք փակ դռների հետևում հանդիպմանը կամ հանդիպումներում, պարզ չէ: Բայց հարց է առկա իհարկե՝ կարո՞ղ էին նրանք չքննարկել, այսպես ասած, հետհեղափոխական կամ կառավարական գործունեության շրջանի հարցեր, խաղի կանոններ, հարաբերություններ և այլն:

Արամ Ամատունի

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930