Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիփ Էրդողանն առաջարկել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի սկսել C-500 զենիթահրթիռային համալիրների համատեղ արտադրություն: Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով թուրքական մամուլը:
Էրդողանը նաև պատմել է ռուսական C-400 հրթիռների մատակարարման պայմանագրի իրականացման ընթացքի մասին:
«Ռուսաստանը C-400-ների մատակարարման վարկը մեզ տրամադրել է շատ ընդունելի պայմաններով: Երկրորդ և երրորդ փուլերում մենք կանցնենք համատեղ արտադրության»,- ասել է Էրդողանը:
Բացի այդ, Էրդողանը պատասխանել է ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի քննադատությանը՝ կապված C-400-ների մատակարարման հետ:
«Ինչո՞ւ են նրանք լռում Հունաստանի ունեցած С-300-ների հարցում: Նման քաղաքականությունը Թուրքիայի հանդեպ հնարավոր չէ հասկանալ: Մեր պաշտպանական արդյունաբերությունն ունի սեփական պահանջմունքները, և մենք կձգտենք դրանք բավարարել»,- ասել է Էրդողանը:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ