Լրահոս
Օրվա լրահոսը

Հանուն մարդու արժանապատվությա՞ն

Հունիս 14,2018 10:12

Թե ինչպես է Սմբատ Գոգյանը ղեկավարելու Բարձրագույն որակավորման հանձնաժողովը՝ ժամանակը ցույց կտա: Ֆեյսբուքում դրված իր նկարները բացարձակապես վարկաբեկիչ չեմ համարում՝ ճիշտ է արել, որ չի ջնջել: Ինչ վերաբերում է նրա տարիքին, ապա 35 տարեկանն ամենեւին պատանի տարիք չէ, մանավանդ, որ Գոգյանը մասնագիտությամբ մաթեմատիկոս է, իսկ այդ բնագավառում տաղանդը դրսեւորվում է շատ վաղ տարիքում: (Սերգեյ Մերգելյանին գիտությունների դոկտորի աստիճան է շնորհվել 20 տարեկանում):

Խնդիրը ոչ թե ԲՈՀ-ի նոր ղեկավարի անձն է, այլ պաշտոնյաներին աշխատանքից ազատելու իրավական ու էթիկական նորմերը: Այդ կառույցը ղեկավարած Լիլիթ Արզումանյանը, որքան գիտեմ, որեւէ հանցանք չէր գործել: (Ի դեպ, ինչպես հիմա ընդունված է ասել՝ «սս-ի ստրուկ» չէր՝ պետական պաշտոն զբաղեցնելով, բավականին սուր քննադատական հոդվածներ էր գրում): Հետեւաբար նրան աշխատանքից ազատելիս պետք էր կանչել եթե ոչ վարչապետի, ապա նախարարի մոտ, բացատրել, որ ԲՈՀ-ի առջեւ այսուհետ դրվում են նոր խնդիրներ, որոնք նախկին ղեկավարն ի վիճակի չէ կատարել, շնորհակալություն հայտնել կատարված աշխատանքի համար (նա փորձում էր պայքար մղել անորակ ատենախոսությունների դեմ) եւ խնդրել տիկին Արզումանյանին մասնակցել կառույցի նոր ղեկավարի ներկայացմանը:

Նշանակել նոր ղեկավարին առանց նախորդին տեղյակ պահելու (եթե, կրկնեմ, խնդիր չկա որեւէ հանցագործություն կանխելու), նշանակում է ոչ միայն խախտել պետական էթիկայի նորմերը, այլեւ առանց որեւէ լուրջ պատճառի վիրավորել մարդու արժանապատվությունը: Իսկ հեղափոխությունը, որքան ես եմ հասկանում, իրականացվում էր հանուն մարդու արժանապատվության, ոչ թե նախկին պաշտոնյաներից կամ հեղափոխական շարժման մասնակիցների նման չմտածողներից վրեժ լուծելու համար:

Շարունակում եմ պնդել, որ ցանկացած վիրավորանք՝ անկախ նրանից, թե ով է դրա հեղինակը՝ պաշտոնյա, թե անպաշտոն մարդ, եւ անկախ նրանից, թե որտեղ է այն արտաբերվում՝ փողոցում, իշխանական առանձնասենյակում, թե ֆեյսբուքում, «թունավոր արտանետում» է մթնոլորտի մեջ, խանգարում է այդ մթնոլորտին ունենալ «սիրո եւ համերաշխության» հատկանիշները:

Դե, իսկ ինչպիսին պետք է լինի ԲՈՀ-ը, եւ արդյոք ընդհանրապես պե՞տք է լինի այդ կառույցը՝ դա առանձին խոսակցություն է:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (9)

Պատասխանել

  1. henri says:

    Շարունակում եմ պնդել, որ ցանկացած վիրավորանք՝ անկախ նրանից, թե ով է դրա հեղինակը՝ պաշտոնյա, թե անպաշտոն մարդ, եւ անկախ նրանից, թե որտեղ է այն արտաբերվում՝ փողոցում, իշխանական առանձնասենյակում, թե ֆեյսբուքում, «թունավոր արտանետում» է մթնոլորտի մեջ, խանգարում է այդ մթնոլորտին ունենալ «սիրո եւ համերաշխության» հատկանիշները: ՛՛

    Որքան ճիշտ է ըսուած – Պ, Փաշինեանը եթէ կ՛ուզէ փրկել իր ՛՛Թաւշեայ յեղափոխութիւնը-:Մոսկուայի հայերուն մօտ չէ որ պէտք է փնտռէ անոր լուծումը – լաւ կ՛ընէ մօտէն յսկէ իր գործակատարներուն աշխատանքին ընթացքը ՛ֆօլքլօրի ճամբան չի բռնած ;

  2. Լևոն Վրթանեսյան says:

    Ամեն մարդ ստանում է իր արժանին: Պարոն Աբրահամյան, եթե ԲՈՀ-ի նախկին ղեկավարին ի պաշտպանություն նման հրապարակում ունեք, արիություն ունեցեք նաև այլ տեսակ հրապարակել:
    Այդ տիկինը գիտական աշխարհում հայտնի էր որպես ՍՍ-ի մարդ: Մեկը նշել էր, որ նա ՍՍ-ի ստրուկը չէր: Ահա մի քանի փաստեր: Ընդամենը մի քանի ամիս առաջ հենց ՍՍ էր նրան պարգևատրել պետական բարձր մեդալով և ոչ ոք չհասկացավ, թե ինչ վաստակի համար? Տարոն Մարգարյանի աղմկահարույց ՛՛պաշտպանությունը՛՛ և նրան գիտական կոչման շնորհումը, Սուրիկ Խաչատրյանի և նման էլի շատ թյուրիմացությունների մասին ինչ կասեք? Տիկին Արզումանյանն ամենուր, բացեիբաց հայտարարել է, որ ոչ ոք չի կարող իր վրա ազդել, քանի որ ունի ՍՍ-ի հովանավորությունը: Եվ խնդիրը միայն այդ տիկնոջ և ՍՍ-ի ղարաբաղյան ծագումը չէ, այլ շատ ավելի խորն է: Ուսումնասիրեք այն բազմաթիվ դատական գործերը, որ հարուցվել են ՀՀ ԲՈՀ-ի և նրա նախկին նախագահի դեմ: Բազմաթիվ արժանի մարդկանց թեկնածուական և դոկտորական ատենախոսություններ, որոնք, առանց հիմնավորման, մերժվել են՝ առանց որևէ լրջմիտ հիմնավորման: Դրա հետ մեկտեղ, քանի-քանիսն են ՛՛ստացել՛՛ գիտական կոչումներ, որոնք ակնհայտ գրագողություն են պարունակում: Ավելին, ՀՀ ԲՈՀ-ին օգնելու նպատակով, մարդիկ իրազեկել են տիկին Արզումանյանին, սակայն այդ տիկնոջ կողմից ակնհայտ շահագրգռվածության դրսևորմամբ, արհամարհվել են ահազանգերը: ՀՀ ԲՈՀ հասցեագրված բազմաթիվ նամակներ տարներով մնացել են անպատասխան՝ խախտելով Հայաստանի Հանրապետության օրենքները: Ինչ վերաբերվում է փափկասուն տիկնոջն աշխատանքից ազատելուն, ապա այս պարագայում ՀՀ որևէ օրենքի խախտում տեղի չի ունեցել: Վատ չէր լինի, որ ՀՀ ԲՈՀ-ի նախագահն ինքը հրաժարական տար և չսպասեր իր ազատմանը: Նույնը մաղթում ենք ՛՛քոսոտ երկիր՛՛ որակման հեղինակ և հին բարքերի ու ՍՍ-ից նոր Հայաստանին ժառանգություն մնացած քոսոտ ՛՛գիտնականին՛՛, որը նաև տնտեսական բազմաթիվ շորթումների հեղինակ է: Բայց սա ԱԱԾ վերաբերող այլ թեմա է:

    • Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ says:

      Բայց այս բոլոր մեղադրանքները, անկախ նրանից՝ ճիշտ են, թե սխալ, կապ չունեն իմ հոդվածի բովանդակության հետ: Կա պաշտոնանկության եւ պաշտոնի նշանելու պետական արարողակարգ, որը պետք էր պահպանել: Վովա Գասպարյանը, վստահաբար, ավելի շատ վատ բաներ է արել, քան Լիլիթ Արզումանյանը, բայց նա պաշտոնից ազատվեց պատշաճ ձեւով: Ես պետական կարգն եմ պաշտպանում, ոչ թե այս կամ այն անձին:

  3. Մարգար Մախսուդյան says:

    Հարգելի Լևոն Վրթանեսյան, մինչև ձեր մեկնաբանությունը կարդալը արդեն հասցրել էի հոդվածը հավանել, սակայն ձեր հանգամանալի մեկնաբանությունն արժանի է նույնիսկ մի քանի լայքի…

  4. Մ.Գրիգորյան says:

    Մի՞թե գիտնական տիկինը չի ուզում գիտությամբ զբաղվել: Ենթադրում եմ, որ թոշակի տարիքի է: Քսնհինգ տարի առաջ ինքն էլ երտասարդ է եղել, Սևակ Արզումանյանի դուստրը (ղարաբաղցիները այդ ժամանակ հատուկ կարգավիճակ ունեին): Տեսնես այն ժամանակվա տարեց գիտնականներն ի՞նչ էին զգում: Նորմալ երկրներում մարդիկ երկար մի տեղ չեն աշխատում,որ չլճանան, նոր բաներ են փորձում, առավելևս՝ գիտության դոկտորը: Պետք չի այնքան մնալ, որ քեզ առանց զգուշացնելու (մի քիչ կասկածում եմ) ազատեն աշխատանքից:

  5. Ալեքսանդր says:

    ԲՈՀ-ը սովետական, ավելորդ կառույց է. աստիճաանները պետք է շնորհեն համալսարաններն ու գիտական հաստատությունները, և այդ աստիճանի իրական որակը որոշվում է այդ հաստատության վարկանիշով: Իր հերթին, հաստատության վարկանիշը որոշվում է մինչև այդ շնորհված աստիճաններով: Հարվարդի դոկտորի վարկանիշը որոշում են նախկինում այդ աստիճանը ստացած գիտնականները: Ոչ մի կարգին երկրում ԲՈՀ չկա: Պետության համար ավելորդ ծախս է և կոռուպցիայի բուն:

    • Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ says:

      Անշուշտ: Չնայած արվեստագետության թեկնածուի աստիճանն ինձ 88 թվականին շնորհել է սովետական ԲՈՀ-ը 🙂
      Բայց դա անցած էտապ է:

  6. gib.gibindus says:

    Գիտությունը որն ա՞,է: Մի բան, որ սաղովս կարանք վերլուծենք՝ չի կարա գիտություն ըլի: Բան ու գործ չունե՞ք: Ավելի լավ էր Լիլիթին դեմ տաին արածները ու նստցնեի՞ն: Թեթև ձևը գտել՝ հանել են: Գիտություն, չեմի չէ դոցենտ՝գրեք պրաֆեսըր:

  7. viparmenia says:

    պարոնտարոնի գիտ.աստիճսն հաստատողի համար էք պատիվ ու վերաբերմունք պահանջում, որ ի՞նչ ըլնի

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930