Լրահոս
Օրվա լրահոսը

Կրթության նախարարի գիշերային աշխատանքը՝ Շիրակի համալսարանում

Հունիս 14,2018 00:30

Հունիսի 13-ին երեկոյան ժամը 20․00-ի սահմաններում Շիրակի պետական համալսարան այցելեց կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը։ Թեև փոքր-ինչ անսովոր էր նրա՝ բուհի անձնակազմի ու ուսանողների հետ երեկոյան ժամի հանդիպելու ցանկությունը․ Գյումրիում ժամը 18․00-ից հետո կյանքը, կարծես, կանգ է առնում, ուշ երեկոյան էլ քաղաքային տրանսպորտը չի աշխատում, այդուհանդերձ շահագրգիռ բոլոր կողմերը եկել էին։

Նախարարն առանձին-առանձին լսեց բոլոր կողմերին, շփվեց ուսանողների հետ ու գիշերային ճեպազրույց ունեցավ լրագրողների հետ։

Արայիկ Հարությունյանն այս պահին ևս աշխատում է․ Շիրակի պետական համալսարանի անձնակազմից բացի նրա հետ հանդիպման էին եկել նաև կոնսերվատորիայի Գյումրու մասնաճյուղի նախկին աշխատակիցները, որոնք պահանջում են ղեկավար Կարինե Ավդալյանի հրաժարականը։

Նրանք ժամեր շարունակ սպասում էին, թե երբ նախարարը կավարտի իր հանդիպումների շարքը ՇՊՀ-ի աշխատակիցների ու ուսանողների հետ, որպեսզի իրենց էլ ձայնի իրավունք տրվի։ «Մենք ձեզ շատ չենք զբաղեցնի, ընդամենը մի քանի րոպե մեզ լսեք», -ասացին նրանք Արայիկ Հարությունյանին։ Նախարարն էլ պատասխանեց, որ այսօր իր համար ևս ծանրաբեռնված օր է եղել, ավելի շուտ չէր կարող գալ Գյումրի․ Ազգային ժողովից դուրս է եկել ու շտապել Գյումրի։

Ի՞նչ լուծում է տեսնում Շիրակի պետական համալսարանի լարված մթնոլորտը թուլացնելու համար, առանց դատարանի որոշման կվերադարձնե՞ն արդյոք բուհից հեռացված դասախոսներ Գագիկ Համբարյանին ու Հովհաննես Խորիկյանին, կլինե՞ն նոր պաշտոնանկություններ Գյումրու կրթական ոլորտում, նախարարի պարզաբանումները կներկայացնենք վաղը։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930