Երեկ Երեւանի Ա. Երզնկյանի անվան թիվ 118 ավագ դպրոցում տեղակայված քննական կենտրոնում անցկացվեց «Հայոց լեզու եւ հայ գրականություն» առարկայի միասնական քննությունը: «Առավոտի» տեսախցիկն արձանագրեց, որ դիմորդների եւ նրանց ծնողների հետ քննական կենտրոնի բակում էին նաեւ փողոցային շները:
Փաստորեն, շներն է՞լ էին եկել քննության: Թերեւս Երեւանի փողոցներում թափառող շներ տեսնելն արդեն զարմանալի չէ. դրանք վխտում են ամենուրեք, մինչդեռ տարիներ շարունակ հայտարարվում է, որ թափառող շների դեմ պայքար է տարվում, եւ տրամադրվում են հսկայական ֆինանսական միջոցներ:
Լուսանկարը՝ ՏԱԹԵՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ
«Առավոտ»
13.06.2018