Ռուսաստանից փրանք-լրագրողներ Վլադիմիր Կուզնեցովը և Ալեքսեյ Ստոլյարովը, որոնք հայտնի են որպես Վովան և Լեքսուս, կատակել են ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Թոմաս Գրեմինգերի հետ՝ նրան զանգահարելով և ներկայանալով որպես Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյան:
Գրեմինգերը շնորհավորել է Փաշինյանին վարչապետի պաշտոնը զբաղեցնելու կապակցությամբ և առաջարկել փոփոխություններ կատարել ընտրական օրենսգրքում: Նա նաև ԵԱՀԿ-ի կողմից աջակցություն է հայտնել Փաշինյանին ցանկացած բարեփոխման իրականացման ճանապարհին:
Հիշեցնենք, ավելի վաղ նույն փրանքերները Փաշինյանի անունից զանգահարել էին Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Բորիս Ջոնսոնին:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ