Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն թուրքական DimTV հեռուստաալիքի ուղիղ եթերում հայտարարել է, որ Ադրբեջանը իրենց եղբայրական երկիրն է, իսկ ինքը աշխատում է նաև որպես Ադրբեջանի արտգործնախարար:
«Մեր երկրներից մեկի կայունությունն ու բարօրությունը նաև մյուսի կայունությունն ու բարօրությունն է: Ղարաբաղյան հարցը միայն Ադրբեջանի հարցը չէ: Ադրբեջանի օկուպացված տարածքները նաև մեր գործն է… Մենք միշտ հետաքրքրվում ենք Ադրբեջանի գործերով: Ես միաժամանակ աշխատում եմ որպես Ադրբեջանի արտգործնախարար: Այդ մասին գիտի նաև իմ եղբայր Էլմար Մամեդյարովը: Երբեմն, ես կատակում եմ նրա հետ՝ ասելով, որ նա կարող է արձակուրդի գնալ, միևնույն է, ես աշխատում եմ: Եղբայրների միջև այդպես էլ պետք է լինի»,- ասել է Չավուշօղլուն:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ