Բելգիայի Լյովեն քաղաքում այսօր շախմատի «Grand Chess Tout 2018»-ի առաջին փուլի երկրորդ օրն էր: Տասը ուժեղագույն գրոսմայստերներ անցկացրին արագ շախմատի եւս երեք տուր:
Հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանը վեց տուրից հետո (հաղթանակը գնահատվում է 2 միավոր) ութ միավորով ընթանում է մաքուր 2-րդ տեղում: Վաղը կկայանան եզրափակիչ երեք տուրերը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ