«Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկի պետ, արդարադատության գնդապետ Արկադի Բալյանը նշանակվել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ։ Թե ինչ կշահի այս նշանակումով ԱԻ նախարարությունը՝ դեռ պարզ չէ, սակայն «Վարդաշեն» ՔԿՀ-ի դատապարտյալները ուրախ են կադրային փոփոխության առնչությամբ: ՔԿՀ-ի պետի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել տեղակալ Գեւորգ Մկրտչյանը:
Դավիթ ԱՐՄԵՆՅԱՆ