Ոստիկանապետ Վալերի Օսիպյանը նոր տեղակալ ունի: ՀԽՍՀ կուսակցական և պետական գործիչ Վլադիմիր Մովսիսյանի որդին՝ Վարդան Մովսիսյանը նշանակվել է ոստիկանության պետի տեղակալ:
Վարդան Մովսիսյանի կենսագրությունը.
Ծնվել է 1963 թ. հունիսի 1-ին, Կալինինո ավանում:
1986 թ. ավարտել է Երևանի բժշկական ինստիտուտը, 1984-1994 թթ. աշխատել է հանրապետության մի շարք բժշկական հաստատություններում:
03.11.1994-17.10.2000 թթ.` ՀՀ ՆԳՆ բժշկական վարչության հոսպիտալի պետ,
17.10.2000 թ.-ից զբաղեցնում է ՀՀ ոստիկանության բժշկական վարչության պետի պաշտոնը:
Պարգևատրվել է`
ՀՀ Նախագահի հրամանագրով` 2007 թ. «Մխիթար Հերացի» մեդալով,
ԼՂՀ Նախագահի հրամանագրով` 2013 թ. «Վաչագան Բարեպաշտ» մեդալով, ինչպես նաև ՀՀ ոստիկանության և այլ նախարարությունների գերատեսչական մեդալներով ու կրծքանշաններով:
Բժշկական գիտությունների թեկնածու է:
Ամուսնացած է, ունի մեկ որդի և մեկ դուստր: