ՀՀ վարչապետն ու ՌԴ նախագահը կարեւորել են նաեւ տնտեսական ոլորտում գործակցության արդյունքները ու հետագա զարգացումները
«Մեր հարաբերությունները ռազմավարական բնույթի են, ուստի համոզված եմ, որ մեր հանդիպումները միշտ պահանջված են»,-ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանն այսօր հայտարարեց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:
Ապա` նա կարեւորեց ՀՀ-ի եւ ՌԴ-ի միջեւ ապրանքաշրջանառության աճը. «ՀՀ-ի՝ ԵՏՄ-ին անդամակցությունը դրական է ազդում այդ փաստի վրա: Կարծում եմ եւ հույս ունեմ, որ մենք այս ոլորտում կշարունակենք հաջողություններ գրանցել»:
Պուտինը նշեց, որ նախորդ տարի միայն ՀՀ-ի միջեւ առևտրաշրջանառության ծավալն աճել է 30 տոկոսով. «Այս տարի էլ այդ ցուցանիշն աճի միտում ունի»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ