«Հույս ունեմ, որ հայ-ռուսական հարաբերություններն առաջիկայում կզարգանան առավել արդյունավետ՝ երկու պետությունների շահերը եւ երկու ժողովուրդների սուվերենությունը հարգելու սկզբունքների հիման վրա»,-ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանն այսօր հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նա ակնարկեց, որ քննարկելու շատ բան կա. «Խոսքը տնտեսական, քաղաքական եւ նաեւ տարածաշրջանային հարցերին է վերաբերում: Ես ուրախ եմ, որ մեր միջեւ առկա է կառուցողական երկխոսություն եւ փոխգործակցություն»:
Նիկոլ Փաշինյանի բնորոշմամբ՝ ՌԴ-ի եւ ՀՀ-ի հարաբերությունները հատուկ են. «Մենք հանդիպեցինք նաեւ մեկ ամիս առաջ եւ մեր համատեղ հայտարարությունները փաստ են: Վստահ եմ, որ մեր հարաբերությունները կշարունակեն որակվել որպես հատուկ»:
ՀՀ վարչապետը հավելեց, որ ՀՀ նոր կառավարության համար կարեւոր է ՌԴ նախագահի կողմից նման ընդունելության արժանանալը Մոսկվայում:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ