ՌԴ նախագահի նստավայր մոսկովյան Կրեմլում այս պահին ընթանում է Վլադիմիր Պուտին-Նիկոլ Փաշինյան առանձնազրույցը, որից առաջ ՌԴ նախագահն ու ՀՀ վարչապետը մտքեր փոխանակեցին:
Նիկոլ Փաշինյանը գոհությունակություն հայտնեց այն փաստի շուրջ, որ սա ՌԴ նախագահի հետ արդեն երկրորդ հանդիպումն է: Նա հույս հայտնեց, որ առաջիկայում հանդիպումներն ավելի հաճախ կլինեն:
Նիկոլ Փաշինյանը նշեց, որ հայ-ռուսական հարաբերություններում զարգացում է ակնկալում եւ գործակցություն՝ ինչպես երկու երկրների միջեւ քաղաքական, այնպես էլ տարածաշրջանային գործակցության հարթության վրա:
ՀՀ վարչապետը խոսեց նաեւ ՀՀ նոր կառավարության գործունեության մասին՝ ասելով, որ այն ՀՀ ժողովրդի կառավարությունն է:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ
«Նա հույս հայտնեց, որ առաջիկայում հանդիպումներն ավելի հաճախ կլինեն»:
Ամիսը մէկը փաստօրէն յաճախ չի: Իսկ 10 օրը մէկը լաւ է՞: Էլ ուր ես յետ գալիս, մնա Մոսկուայում: 🙂
Յ.Գ. Էն որ ուզում է մի լաւ՝ ականջ շոյող, բան ասի, բայց չգիտի՝ ինչ 🙂
Իսկ աւելի լուրջ՝ վերնագիրը լաւ է ասել: Դիմացինին նուրբ ձեւով ծաղրել է 🙂