«Հետո էլ ասում են՝ հրաշքներ չեն լինում, լինում են»,- քիչ առաջ դուրս գալով ՀՀ քրեական վերաքննիչ դատարանից՝ հայտարարեց «Հիմնադիր խորհրդարան»-ի առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանը:
Դիմելով Տիգրան Խզմալյանին պարոն Սեֆիլյանը կատակեց. «Ընկեր Խզմալյան, ինչպե՞ս ես, փայլում ես արևի տակ»:

The issue of changing the preventive measure of Jirair Sefilian was considered at the Court of Appeal of Yerevan, Armenia
Պարոն Սեֆիլյանը հավաստիացրեց՝ ուշ լինի, նուշ լինի, բոլորս էլ հավատացել ենք, որ բոլորը՝ «Սասնա ծռերը» և մնացածը, անխտիր ազատության մեջ են լինելու. «Կուզեի, որ այս հանգրվանը, որպես ընդհանուր պայքարի մի հանգրվան, որպես նուրբ հանգրվան, ինչպես ապրիլյան օրերին, մեր ժողովրդին հաջողվեց , ժողովրդի որոշումով վարչապետ Փաշինյանի շնորհիվ նաև, որ հնարավորինս անցնցում տեղի ունենա: Բոլորին զսպվածության կոչ եմ անում»:

The issue of changing the preventive measure of Jirair Sefilian was considered at the Court of Appeal of Yerevan, Armenia
Այնուհետև Ժիրայր Սեֆիլյանն իր ցավակցությունը հայտնեց ՊՊԾ գնդի գրավման օրերին զոհվածների ընտանիքներին ու հայտարարեց. «Մինչ այս անմիջական մեր խոսքը զոհվածների հարազատներին ուղղելու հնարավորություն չենք ունեցել: Ոչ ոք «Սասնա ծռերին», համոզված եմ, չի համարում հանցագործ, ոճրագործ, ոչ ոք չունի այն եզրակացությունը, որ տղաները գնացել էին այդ քայլին մարդասպանության նպատակով: Մենք ամենաշահագրգիռ կողմն ենք, որ օր առաջ բացահայտվի, թե այդ սպանություններն ինչպես տեղի ունեցան»:

The issue of changing the preventive measure of Jirair Sefilian was considered at the Court of Appeal of Yerevan, Armenia
Պարոն Սեֆիլյանը նաև կարևոր հանգրվան համարեց ապագայում արտահերթ խորհրդարանական ընտրությունները:
Այնուհետև ասաց. «Մենք` «Սասնա ծռերը» և բոլորս, պիտի աջակցենք գործող իշխանությանը բարեհաջող հասնելու այդ հանգրվանին»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ