Լրահոս
Օրվա լրահոսը

Թեղուտի հանքի եւ Շնող համայնքի բնակիչների խնդիրներով հանձնաժողով է ստեղծվել. Տիգրան Ավինյան

Հունիս 13,2018 17:44

Այսօր խորհրդարանում պատգամավորների հետ հարց ու պատասխանի ժամանակ ՀՅԴ խմբակցության քարտուղար Արմենուհի Կյուրեղյանը հարց հնչեցրեց Թեղուտի հանքավայրի ճակատագրի հետ կապված: «Տարիներ առաջ «Վալեքս» խումբը այդ մարդկանց համոզել է վաճառել իրենց հողերը, որոնց տեղում կառուցվել են Թեղուտ ՍՊԸ-ի հանքավայրը, գործարան ու հարակից այլ շինություններ: Բնակիչների ու ընկերության հետ բանավոր համաձայնություն է ձեռք բերվել, ըստ որի հանքը շահագործվելու է նվազագույնը 50 տարի, ու այդ ընթացքում համայնքի բնակիչներն ապահովվելու են աշխատանքով: Բայց արդեն մի քանի տարի այդ հանքը դադարել է շահագործվել, մարդիկ էլ փաստի առաջ են կանգնել՝ զրկվելով թե աշխատանքից, թե հողամասերից ու բացի դրանից անասնապահությամբ ու հողագործությամբ զբաղվելու հնարավորությունից: Ի՞նչ եք անելու խնդրին լուծում տալու համար»,- ասաց նա:

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը պատասխանեց: Ասաց` խնդրին ծանոթ է, ուսումնասիրել են, համապատասխան հանձնաժողով են ստեղծել: Այն կզբաղվի Թեղուտ ՓԲԸ-ի ու Շնող համայնքի բնակիչների խնդիրներով:

Պատգամավորը շարունակեց. «Շնող համայնքի բնակիչները վարկեր են վերցրել՝ ապավինելով իրենց աշխատանքին, բայց արդեն քանի ամիս է չեն կարողանում մարել բանկերի ամսական գումարները, իսկ բանկերից արդեն նամակներ են ստանում, որ եթե մեկ ամիս էլ վճարում չկատարեն, ապա տույժեր ու տուգանքներ են գալու իրենց հաշիվներին»:

Փոխվարչապետն այս մասին տեղյակ չէր: Հույս ունի, որ ստեղծված հանձնաժողովի ուշադրությունից սա դուրս չի մնա:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930