Լրահոս
Օրվա լրահոսը

Հողի հարկի պարտքերը չեն ներվի

Հունիս 13,2018 17:12

Այսօր կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Ռուստամ Մախմուդյանը հետաքրքրվեց`արդյոք հողի հարկի կուտակված պարտքերը ներելու ծրագիր ունի կառավարությունը: Համենայնդեպս, ըստ պատգամավորի, հանրության շրջանում նման լուրեր եւ մտահոգություններ կան:

ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանն ասաց, որ սա այն տարբերակներից է, երբ ցանկալին իրականության տեղ է փորձ արվում ներկայացնել: Ասաց, որ նման քննարկումներ կառավարությունում չեն եղել:

Համենայնդեպս, Հարկային համակարգի քննարկումների փուլում ենք եւ Ատոմ Ջանջուղազյանը չբացառեց այնպիսի վերանայումները, որոնք տնտեսությանը եւ կառավարության գործունեությանը չեն խոչընդոտի:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930