Լրահոս
Օրվա լրահոսը

«Էրեխեք, ոչ մի հարցի չեմ պատասխանելու». «Սասնա ծռեր» զինված խմբավորման անդամ Սեդրակ Նազարյանը ազատ արձակվեց

Հունիս 13,2018 17:02

Քիչ առաջ ազատ արձակվեց «Սասնա ծռեր» զինված խմբավորման անդամ Սեդրակ Նազարյանը:

Տեղեկացնենք, որ նրա խափանման միջոցը փոխվեց «Ծառուկյան» խմբակցության պատգամավորների՝ Նաիրա Զոհրաբյանի և Վահե Էնֆիաջյանի անձնական երաշխավորությամբ:

Նշենք, որ Սեդրակ Նազարյանը «Սասնա ծռերի» այն անդամներից էր, որը ՊՊԾ գնդի գրավման ժամանակ վիրավորում էր ստացել:

Լրագրողների հարցերին պարոն Նազարյանը հրաժարվեց պատասխանել՝ ասելով. «Էրեխեք, ոչ մի հարցի չեմ պատասխանելու»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Հ. Գ. Առաջին անգամ դատական նիստին ներկա էին նաև ՊՊԾ գնդի գրավման օրերին զոհված ոստիկանների հարազատները: Գագիկ Մկրտչյանի այրի Հասմիկ Ոսկանյանը հայտարարեց, որ ամբողջ ընտանիքով զինված խմբի անդամների խափանման միջոցի փոփոխմանը դեմ են․ «Եթե ինչ-որ մեկը կասի իրա տեղը ավելի վատն ա, քան թե իմ ամուսնունը, թող կանգնի ու ասի: Դա արդար չի: Մարդկանց սպանեն, հետո ժողովրդի հետևը թաքնվելով ասեն՝ մենք․․․»

«Ազատության» հետ զրույցում ոստիկանության ավագ ենթասպա Գագիկ Մկրտչյանի այրին դժգոհություն հայտնեց դատարանի որոշման կապակցությամբ․ «Ես բոլորին եմ դեմ, մենակ իրան դեմ չեմ: Հիվանդի՞ն էլ բաց թողեն, նրա՞ն էլ բաց թողեն: Էդ մենակ իմ կարծիքը չի: Արդար դատաստան կլինի, չի լինի՝ էդ երկրորդական ա: Ոչ մեկը պետք չի, որ դուրս գա: Արել, իրանց պատիժը թող կրեն: Տղամարդու նման մտել են, տղամարդու նման էլ թող մինչև վերջ նստեն, իրենց պատիժը ստանան: Եթե բաց կթողնեն, Աստված իրանց հետ, եթե՝ չէ, թող մինչև վերջ նստեն»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Delea says:

    Ազատություն․․․ Ազատություն…
    Որին ձգտում են բոլորը։ Անգամ դեռ նոր ծնված երեխան լալիս է ազատության համար՝ փորձելով վերջապես ազատվել այդ անտանելի բարուրից։

    Ուրախ եմ տեսնելով քեզ ազատության մեջ Սեդրակ: Քո ու Քո հարազատների,ընկերների հետ հազարավոր մարդիկ` Քեզ ծանոթ ու անծանոթ բարեկամներ ուրախանում են, որ ԱԶԱՏ ես:

    Հիշում եմ դեռ երկ էր, ինչպես քեզ Բարսելոնից ճանապարհեցինք Երեվան միայն մի բանի համար,միշտ լինել ժԻՐԱՅՐԻ կողքին:

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930