Սույն թվականի հունիսի 13-ին ՀՀ ԳԱԱ նախագահությունը ՀՀ ԳԱԱ «Պատմա-բանասիրական հանդեսի» գլխավոր խմբագրի պաշտոնում ընտրեց բանասիրական գիտությունների դոկտոր Անուշավան Զաքարյանին: Հանդեսի խմբագրական խորհրդի նախագահ ընտրվեց ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Աշոտ Մելքոնյանը:
Անուշավան Զաքարյանի հիմնական աշխատանքները նվիրված են 20-րդ դարասկզբի հայ իրականության առավել քիչ ուսումնասիրված հիմնախնդիրների, ռուս-հայ գրական, պատմամշակութային փոխհարաբերությունների լուսաբանմանը:
Անուշավան Զաքարյանը դասավանդել է Երևանի անասնաբուժական-անասնաբուծական ինստիտուտում, «Գալիք», «Գլաձոր», Վանաձորի Հովհաննես Թումանյանի անվան մանկավարժական համալսարանում:
Նա ավելի քան 180 գիտական աշխատության, այդ թվում` 17 մենագրության և ժողովածուի հեղինակ է:
ՀՀ ԳԱԱ Տեղեկատվական-վերլուծական ծառայություն