Ինչպես արդեն տեղեկացրել ենք, ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը որոշեց ազատ արձակել Ժիրայր Սեֆիլյանի գործով անցնող բոլոր մեղադրյալներին՝ այդ թվում՝ Ժիրայր Սեֆիլյանին եւ Գեւորգ Սաֆարյանին:
Ազատ արձակված Ներսես Պողոսյանից լրագրողները հետաքրքրվեցին՝ այս երկու տարիներն ինչի՞ համար էր նստած, նա պատասխանեց. «Սերժիկին ու Վովային խանգարում էի, բերել էին բերդ: Մեր քաղաքական հայացքների պատճառով, որ դեմ ենք եղել հողերը հանձնելուն, բռնապետությանն ենք դեմ եղել, որ մարդկանց ստից տեղը փակում էին: Այսօր բերդի կեսից ավելին անհիմն նստած են»:
Հիշեցմանը՝ ժամանակին հայտարարել էր, որ իրեն ստիպել են, որ Ժիրայր Սեֆիլյանի դեմ ցուցմունք տա, Ներսես Պողոսյանը պատասխանեց. «Իրենց ստիպածը իրենց մնաց: Եթե հեղափոխություն չլիներ, հնարավոր է, որ պատիժը շատանար»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ