Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Արամ Խաչատրյանը հերքում է փոխմարզպետ նշանակվելու մասին լուրերը

Հունիս 13,2018 14:50

Այսօր հրաժարականի դիմումներ ներկայացրեցին Լոռու 2 փոխմարզպետ՝ ՀՀԿ-ականններ Տիգրան Բադոյանն ու Արսեն Դարբինյանը: Փոխմարզպետի պաշտոնում իր աշխատանքը շարունակում է ՀՅԴ-ական Հովհաննես Թադեւոսյանը:

Մի քանի օր է, ինչ շրջանառվում էին փոխմարզպետների հրաժարականի մասին լուրերը, դրանց զուգահեռ՝ նաեւ նոր փոխմարզպետի անունը:

Սոցցանցերում կրկին սկսեցին շնորհավորել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վանաձորի տարածքային խորհրդի նախագահ Արամ Խաչատրյանին, այս անգամ փոխմարզպետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ. «Դա իրականությանը չի համապատասխանում: Դա հերթական անգամ այսպես ասած լրագրողական հնարք է, կամ անձնական կարծիքներ, որ գրվում է սոցցանցերում: Ինձ հետ քննարկում կամ խոսակցություն չի եղել»:

Մեզ հետ զրույցում Խաչատրյանն ասաց, որ ինքն այժմ զբաղված է կուսակցական գործունեությամբ: Իսկ թե առաջիկայում ինչ կլինի, ժամանակը ցույց կտա:

Հիշեցնենք, որ Արամ Խաչատրյանի անունը շրջանառվում էր նաեւ Լոռու մարզպետի պաշտոնի համար:

 

Տաթեւիկ ՂԱԶԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930