Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Էդմոն Մարուքյան. Մանե Թանդիլյանի որոշումն անակնկալ էր

Հունիս 13,2018 14:37

«Դա եղել է տիկին Թանդիլյանի անձնական դիրքորոշումը»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը`պատասխանելով իր կուսակից Մանե Թանդիլյանի`պաշտոնը լքելու մասին հայտարարությանը: Մանե Թանդիլյանի քայլը անակնկալ է եղել իր կուսակիցների համար էլ:

Ի դեպ, Էդմոն Մարուքյանը ասուլիս էր հրավիրել խմբակցության ղեկավարի սենյակում: «Ելք» խմբակցությունը դեռեւս ղեկավար չունի: «Լուսավոր Հայաստանը» այդ պաշտոնում տեսնում է Էդմոն Մարուքյանին, «Քաղաքացիական պայմանագիրը»`Լենա Նազարյանին:

Էդմոն Մարուքյանը հարգանքով է վերաբերվում իր ընկերոջ որոշմանը: Ասում է`իր համար էական նշանակություն ունեին պարտադիր կուտակային համակարգի ներդրման հետ կապված հարցերը: Վարչապետը դեռ չի ընդունել Մանե Թանդիլյանի հրաժարականի դիմումը: Էդմոն Մարուքյանն ուրախ կլինի, եթե տարբերակներ գտնվեն եւ Մանե Թանդիլյանը շարունակի պաշտոնավարել: Այս պահին «Լուսավոր Հայաստանում» աշխատանքի եւ սոցիալական ապահովության հարցերի նախարարի այլ թեկնածության հարց չի քննարկվում:

Կուսակցությունից դուրս գալու հարցը Էդմոն Մարուքյանը նույնպես Մանե Թանդիլյանի անձնական դաշտում է դիտարկում, բայց ասում է, որ խնդիր չի լինի եւ «Լուսավոր Հայաստանում» իր ներկայությամբ Մանե Թանդիլյանը չի խանգարի կուսակցության եւ կառավարության համատեղ աշխատանքին: Մանե Թանդիլյանի հեռանալը կուսակցությունից ինչպե՞ս կազդի «Լուսավոր Հայաստանի» ռեյտինգի վրա, Էդմոն Մարուքյանը չգիտի, սոցիոլոգիական հարցումներ չի անցկացրել:

Այլ մանրամասները`տեսանյութերում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930