Նորվեգիան դարձել է Եվրոպայի խորհրդի 43-րդ երկիրը, որը վավերացրել է Երեխաների պաշտպանության կոնվենցիան ընդդեմ սեռական շահագործման և սեռական բռնության (Լանզարոտի կոնվենցիա): Կոնվենցիան Նորվեգիայում ուժի մեջ կմտնի 2018թ. հոկտեմբերի 1-ից:
«Երեխաների նկատմամբ սեռական բռնությունն ամենասարսափելի հանցագործությունն է, որը դժբախտաբար տարածված է Եվրոպայում: Այսօր Նորվեգիան միանում է դրա դեմ պայքարին՝ վավերացնելով Եվրոպայի Լանզարոտի կոնվենցիան: Արդյունքում մնում է Եվրոպայի խորհրդի անդամ միայն 4 երկիր՝ Հայաստան, Ադրբեջան, Իռլանդիա և Միացյալ Թագավորություն, որոնք դեռ չեն վավերացրել այս հիմնարար համաձայնագիրը՝ ապահովելու ավելի լավ իրավական պաշտպանություն երեխաների համար՝ ընդդեմ բռնության»,- ասել է Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թյորբյորն Յագլանդը:
Պատրաստեց՝Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ