Լրահոս
Օրվա լրահոսը

Լոռու ՀՀԿ-ական փոխմարզպետը հրաժարականի դիմում ներկայացրեց

Հունիս 13,2018 13:16

Լոռու մարզի երեք փոխմարզպետներից Տիգրան Բադոյանը մի քանի րոպե առաջ հրաժարականի դիմում ներկայացրեց: Aravot.am-ի հետ զրույցում Բադոյանն ասաց, որ իր հրաժարականը պայմանավորված է երկրում ստեղծված իրավիճակով: Այդ իսկ պատճառով էլ նպատակահարմար է գտել դուրս գալ այդ պաշտոնից. «Այստեղ նոր մարզպետի անձի կամ նրա հետ աշխատելու հետ կապված հարց չէ: Սա նոր իրավիճակ է, նոր կառավարություն է, ես թիմային մարդ եմ, թիմային աշխատող եմ, եւ այս պահին նպատակահարմար գտա, որ այսպես ավելի ճիշտ է: Հաջողություն եմ մաղթում մեր ազգաբնակչությանն ու նոր թիմին: Ապրենք, տեսնենք նորություններ ու փոփոխություններ, ինչ կլինի: Սա որպես լոռեցի, որպես քաղաքացի իմ ցանկությունն է»:

Բադոյանն ասում է, որ առաջիկայում կզբաղվի գիտամանկավարժական գործունեությամբ: Նա մարզպետի տեղակալի պաշտոնը զբաղեցնում էր 2012 թվականից:

Փոխմարզպետի պաշտոնում այժմ շարունակում է պաշտոնավարել ՀՅԴ-ական Հովհաննես Թադեւոսյանը:

Տաթեւիկ ՂԱԶԱՐՅԱՆ

Լուսանկարը՝ Տիգրան Բադոյանի ֆեյսբուքյան էջից

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930