Լրահոս
Օրվա լրահոսը

Կաթողիկոսը դուստր ունի, պատրաստ ենք միջազգային ԴՆԹ հետազոտության համար վճարել. Կարեն Պետրոսյան

Հունիս 13,2018 13:07

«Նոր Հայաստան, նոր Հայրապետ» ազգային-եկեղեցական շարժման անդամ Կարեն Պետրոսյանը վստահեցրեց, որ ինքը դատական հայց է ներկայացնելու Տեր Վրթանեսի դեմ:

«Անդրադարձ» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանը Կարեն Պետրոսյանն այս առիթով մանրամասնեց. «Տեր Վրթանեսի պես քահանան ինձ շանտաժ է անում, ինձ հետ երկխոսությունը սքրինշոթ է անում, տանում իմ ընկերներին հրապարակում՝ ինձ համարելով սադրիչ: Ուստի վստահ չեմ, որ ինքն իր խոստովանազավակների խոստովանությունը չի հրապարակայնացնի: Սա է այս կաթողիկոսի թիմը: Ես դիմելու եմ դատարան»:

Տեր Կորյուն քահանա Մարտիրոսյանը հայտարարեց, թե տարբեր երկրներից եպիսկոպոսներ իրեն զանգում, ասում են, որ քսան տարի իրենք են համբերել, և հիմա էլ նույն ցավով իրենց հետ են. «Ասում են՝ գիտենք, որ այս բռնապետն ամեն ինչի ընդունակ է»:

Կարեն Պետրոսյանը հավաստիացրեց, որ իրենց շարքերը գնալով համալրվում են. երեկ էլ միացել են Ավտովարորդների լիգայի անդամները:

Անդրադառնալով ՀՀ վարչապետի հայտարարությանը՝ կառավարությունը չի խառնվում եկեղեցու գործերին, Կարեն Պետրոսյանն ասաց. «Մենք, խորապես հարգելով ժողովրդի վարչապետին, մեզ համար օրակարգային հարց չի եղել վարչապետին դիմել: Ստորագրահավաքն այլ խումբ է նախաձեռնել: Բայց խնդիրն այն է, որ այսօր մենք նորոգեցինք մարմինը, բայց հիվանդ է հոգին: Կաթողիկոսը եղել է կեղծ ընտրությունները լեգիտիմացնողը, ԿԸՀ-ն դեռ չէր հայտարարել, նա շնորհավորեց Սերժ Սարգսյանին»:

Հայր Կորյունը նշեց, որ վարչապետի խոսքը խորհրդարանում և ուղիղ եթերում վկայում էր այն մասին, որ Մայր Աթոռից պահանջ է դրվել, որ կառավարությունն աջակցություն ցուցաբերի եկեղեցուն. «Եկեղեցին և պետությունն անջատ են և որպես ամբողջ մի կառույցի ղեկավար՝ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ չեն կարող միջամտել»:

Կարեն Պետրոսյանը հայտարարեց, թե իրենք գործող կաթողիկոսին են դեմ, ոչ թե եկեղեցուն. «Մենք օրվա կաթողիկոսին և իր վարած քաղաքականությանն ենք դեմ: Մեկ շաբաթ է ունենք հացադուլավոր, որին կաթողիկոսը լայաղ էլ չի անում, որ գնա հանդիպի, ողջությունն իմանա»:

Aravot.am-ի հարցին՝ ինչպե՞ս են հասնելու կաթողիկոսի հրաժարականին, քանի որ իրենց ընդդիմախոսները պնդում են, որ դրան հասնելու համար պետք են խախտումներ, որոնք չկան, պարոն Պետրոսյանը պատասխանեց. «Կաթողիկոսն ուխտի մեջ է: Մենք նրա հասցեին մեղադրանքներ ենք ներկայացրել. ամենամեծ մեղադրանքը ժողովուրդն է ներկայացրել՝ ասելով, որ չի սիրում կաթողիկոսին և նա պետք է վեհություն ունենա, անսա ժողովրդի կարծիքին և թողնի գահը: Ոչ պակաս հիմնավորում է այն, որ կաթողիկոսը 1999-ի ազգային եկեղեցական ժողովին մասնակցելով՝ օրվա կաթողիկոս է ընտրվել ապօրինաբար՝ զավթելով հայրապետական գահը: Նա խախտել է ժուժկալության ուխտը, մենք հայտարարում ենք, որ նա ունի դուստր՝ Խաթուն Մկրտիչի Գրիգորյանցը: Պատրաստ ենք նաև վճարել, որ միջազգային ԴՆԹ հետազոտություն իրականացվի, այդ դեպքում պատրաստ ենք նաև դադարեցնել նաև բողոքի ցույցերը»:

Մեր այն հիշեցմանը՝ եպիսկոպոսները հայտարարություն տարածեցին, երեկ ևս մեկ հայտարարություն տարածվեց, որում պահանջ էր դրվում, որ ըմբոստ տեր հայրերի հարցը կարգապահական հանձնաժողովը քննի. «Հարցն այն է, որ եպիսկոպոսների ժողովում այդ հարցն է քննարկվել, բայց եպիսկոպոսներն ասել են՝ մոռացիր Հայր Կորյունին կարգալույծ անելու հանգամանքը: Մայր աթոռի միաբանները ստիպված են եղել չքմեղանալ: Երեկվա հայտարարությունը շոու էր, Մայր աթոռի միաբանները բռնազավթված մարդիկ են, իրենց մեջ հրաշալի հոգևորականներ կան, որոնց հետ կապի մեջ ենք»:

Հստակեցմանը՝ կոնկրետ ի՞նչ մեխանիզմներ կան կաթողիկոսին հեռացնելու, Կարեն Պետրոսյանը պատասխանեց. «Երեք եպիսկոպոս իրավունք ունեն միասին պահանջելու կաթողիկոսի հրաժարականը: Կամ եպիսկոպոսների ժողով է գումարվում, որ գահազրկի կաթողիկոսին: Անառողջ հոգին չի կարող գոյություն ունենալ առողջ մարմնի մեջ»:

Շարժման անդամներից Հովհաննես Գևորգյանը վստահեցրեց. «Հուսով եմ, որ դեռ գալու է ժամանակ, որ մեր հարգարժան վարչապետն իր քայլը կանի: Քանի որ առանց պետության և եկեղեցու ներդաշնակության հնարավոր չէ առաջ քայլել: Այստեղ պարտադիր է լինելու երկկողմանի բարեհաջող համագործակցությունը»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Artur Lazarian says:

    ԴՆԹ հետազօտութիւնը ես անձամբ կարող եմ անել: Բնականաբար՝ ձրի: Թքի, մազի, մաշկի նմուշներ ուղարկէք 🙂

  2. Artur Lazarian says:

    Հայաստանում այսպիսի մարդ կայ գրանցուած՝ Գրիգորյանց Խաթուն ԿՏՐԻՃԻ:

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930