Լրահոս
Օրվա լրահոսը

Փաշինյանի ընդամենը մեկ ամիս գործող կառավարությունը արեց ամենից ոչպոպուլիստական քայլը. «Հայկական ժամանակ»

Հունիս 13,2018 12:55

Ամենևին էլ տարօրինակ չէ, որ կենսաթոշակային նոր համակարգի ներդրումը այսպիսի կրքեր է բորբոքում։ Սա, պետք է նշել, Հայաստանում վերջին 20 տարիների ընթացքում իրականացվող ամենակարևոր բարեփոխումն է և թերեւս ամենացավոտ։ Էությունն այն է, որ այսօր մարդիկ իրենց աշխատավարձից մի որոշակի գումար ամեն ամիս պարտադիր կարգով «ետ են գցելու», իսկ կենսաթոշակային տարիքին հասնելուն պես ամեն ամիս ետ են ստանալու իրենց գումարները։ Ընդ որում, ներկայումս յուրաքանչյուր աշխատողի վճարած գումարին պետությունը ավելացնում է նույնքան գումար։ Այս համակարգի ներդրումը սկսվել է դեռ 4 տարի առաջ և պարբերաբար հանդիպել հանրության որոշակի հատվածի դիմադրությանը։ Ասել, որ սա իդեալական տարբերակ է, բնականաբար հնարավոր չէ: Ասել, որ սա շատ սխալ տարբերակ է, նույնպես հնարավոր չէ։ Սա մի լուծում է, որը ունի իր թերություններն ու առավելությունները։

Բայց այստեղ էականը նոր կառավարության դիրքորոշումն է: Վարչապետի պաշտոնը ստանձնելուց հետո Փաշինյանին եւ նրա ղեկավարած կառավարությանը հանրության որոշ խմբեր մեղադրում էին պոպուլիզմի մեջ։ Սակայն Փաշինյանի ընդամենը մեկ ամիս գործող կառավարությունը արեց ամենից ոչպոպուլիստական քայլը։ Բավականին կոշտ կեցվածքով, նույնիսկ կառավարության որոշ անդամների անհամաձայնության պայմաններում եւ մեկ նախարարի հրաժարականի գնով ընդունվեց կուտակային համակարգը ամբողջությամբ։ Նախկին կառավարությունները միշտ փորձել են վերջակետ դնել այս հարցին, սակայն հանրության ճնշման տակ որոշակի նահանջներ են ունեցել։

Գործող կառավարության համար շատ ավելի հեշտ կլիներ հանուն վարկանիշի պահպանման և մեծացման վերցնել ու մեկ տարով կամ նույնիսկ անորոշ ժամկետով հետաձգել կենսաթոշակային այս համակարգի պարտադիրի բաղադրիչը։ Դա իրոք շատ հեշտ էր։ Մանավանդ, որ ԵԼՔ դաշինքը եւ անձամբ Նիկոլ Փաշինյանը նախկինում հրապարակավ դեմ են արտահայտվել պարտադիրի բաղադրիչին։ Բայց ամբողջ խնդիրն այն է, որ գործընթացը արդեն սկսվել էր թավշյա հեղափոխությունից տարիներ առաջ։ Ներկայումս 200 հազարից ավելի քաղաքացիներ արդեն ներգրավված են համակարգում։ Հուլիսի մեկից հետո, կառավարության այս որոշման արդյունքում համակարգի մեջ կներառվեն ևս 80-90 հազար մարդ։ Այլ կերպ ասած, գործընթացը արդեն սկսված է եղել, և կառավարությունը կամ պետք է կեսից կասեցներ գործընթացը ավելի լավ լուծումներ գտնելու պատճառաբանությամբ, կամ ընդհանրապես վերացներ այդ համակարգը։

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930