«Երբ նախագիծը կգա Ազգային ժողով, կքննարկենք եւ մեր վերջնական կարծիքը կասենք»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը`պատասխանելով հուլիսի մեկից ուժի մեջ մտնող պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի մասին հարցին:
Հիշեցնենք, կառավարությունն օրերս հավանության արժանացրեց տարիներ շարունակ քննարկված-քննադատված նախագիծը`որոշ փոփոխություններով: «Ես չեմ ուզում կարծիք ասել, որպես Ազգային ժողովի նախագահի, որպեսզի չունենամ ազդեցություն»,- ասաց Արա Բաբլոյանը:
«Կքննարկենք, կորոշենք»,- եղավ Արա Բաբլոյանի պատասխանը` հարցին`կաջակցե՞ն ՀՀԿ-ականները համակարգի ներդրմանը, քանի որ որոշումն իրենց իշխանության օրոք էր եղել:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ