Դատավորների ընդհանուր ժողովի կողմից ՍԴ անդամի թեկնածու առաջադրված Ելիզավետա Դանիելյանը չընտրվեց:
105 պատգամավորից քվեարկությանը մասնակցել է 54 պատգամավոր, 1 քվեաթերթիկ ճանաչվել է անվավեր, կողմ է քվեարկել 36, դեմ `17 պատգամավոր։
Ընտրվելու համար թեկնածուին անհրաժեշտ էր 63 ձայն:
Հիշեցնենք, «Ծառուկյան» եւ «Ելք» դաշինքները չէին մասնակցում ընտրությանը:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ