Լրահոս
Օրվա լրահոսը

Նախընտրական տրամադրություններն եկել են ավելի շուտ, քան արտահերթ ընտրության շուրջ ժամկետների և պայմանների մասին քաղաքական ուժերի համաձայնությունը. «Ժամանակ»

Հունիս 13,2018 12:00

Հայաստանի ներքաղաքական կյանքում նախընտրական տրամադրություններն ու տրամաբանությունը եկել է ավելի շուտ, քան արտահերթ ընտրության շուրջ ժամկետների և պայմանների մասին քաղաքական ուժերի համաձայնությունը: Այլ կերպ ասած՝ ներկայիս իրավիճակում կարծես թե շաբաթը ուրբաթից շուտ է եկել և համաձայնության կառավարությունում տեղի են ունենում առաջին աղմկոտ անհամաձայնությունները, ընդ որում՝ թե՛ հենց կառավարության, թե՛ խորհրդարանի իմաստով: Մենք ընդամենը նախօրեին մեր հոդվածներից մեկում արձանագրել էինք, որ խորհրդարանում տեղի է ունենալու վճռորոշ ճակատամարտը, այն բանից հետո, երբ ՀՀԿ-ն դադարեց լինել մեծամասնություն և, փաստորեն, մեծացրեց դրանով ԲՀԿ ձայների նշանակությունը նոր կառավարության համար, միևնույն ժամանակ իհարկե ԲՀԿ-ին դնելով արդեն այդ կառավարությանը բացահայտ ընդդիմանալու անհրաժեշտության առաջ:

Եվ այսօր, ըստ էության, խորհրդարանի հայտարարությունների ժամին «Բարգավաճ Հայաստան»-ի պատգամավորները գրոհել են կառավարությանը՝ Բարեգործության մասին օրենքի առիթով, որը դիտարկում են «թիվ մեկ բարեգործ» Գագիկ Ծառուկյանի դեմ քայլ: Իհարկե օրենքը մշակել է նախորդ կառավարությունը, սակայն այն ԱԺ է ներկայացրել ներկայիս կառավարությունը: Միտումնավո՞ր է արվել դա, թե՞ պարզապես այսպես ասած արագության բերումով, երբ որևէ մեկը նոր կառավարությունում չի էլ նկատել խնդրի քաղաքական ենթատեքստը: Սակայն եթե կար նման հավանական թյուրիմացություն, ապա «Ծառուկյան» դաշինքը կարող էր նախ փորձել, այսպես ասած, համաձայնության խողովակներով հասկանալ, թե ինչ է կատարվել, և եթե կառավարությունը օրենքի նախագիծը հետ չկանչեր, նոր միայն ձեռնամուխ լինելն գործնականում վերջնագրային տոնով հայտարարություններին:

Արամ Ամատունի

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930