ՀՀԿ-ական գործարար պատգամավոր Արայիկ Գրիգորյանը ՀՀԿ-ից դուրս չի գալու: Այսօր այդ մասին պատգամավորը «կես բերան» պատասխանեց լրագրողների հարցերին` ՍԴ անդամի քվեարկությունից հետո:
Իր տանը Սերժ Սարգսյանի եւ ՀՀԿ-ական գործարարների հանդիպումից հետո, Արայիկ Գրիգորյանը ևս պատրաստվում էր ՀՀԿ-ից դուրս գալ: Սակայն, ըստ որոշ լուրերի, նրա այդ քայլին դեմ է եղել եղբայրը`Արամայիս Գրիգորյանն, որը ՀՀԿ-ի իշխանության տարիներին տարբեր պաշտոններ է զբաղեցրել:
Aravot.am-ը հետաքրքրվեց վարչապետի հայտարարությունից`«Բաղրամյան 26 ճամպրուկներով գումար տանելու մասին: Արայիկ Գրիգորյանը չարձագանքեց հարցին:
Մանրամասները`տեսանյութում
«Ոչ ոք չի ասում, որ գործարարներին հանրապետության գործող վարչապետը հրավիրել է եւ ասել է`հարգելի գործարարներ, ես չգիտեմ, թե դուք ամիսը քանի՞ անգամ, ի՞նչ չափի ճամպրուկներով, ի՞նչ եք բերել «Բաղրամյան 26», բայց այս պահից դուք ազատված եք բոլոր այդ տեսակի պարտականություններից»,- ասել էր վարչապետը: Ընդ որում, գործարարները, ըստ վարչապետի, խոստովանել էին, որ նման բան եղել է:
Ի դեպ, այսօր Սամվել Ալեքսանյանն էլ հրաժարվեց լրագրողների հետ խոսել: Ասաց`նեղացած է, իրեն ոչ ոք չպաշտպանեց: Խոսքն այն մասին է, երբ ԱԱԾ-ն «Երեւան սիթիներում» ստուգումներ էր իրականացնում:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ