Կոտայքի նորանշանակ մարզպետ Ռոմանոս Պետրոսյանի և Հրազդանի քաղաքապետի հրաժարականի թեման այն վառ օրինակն է, թե ինչպես չի կարելի աշխատել նոր Հայաստանում։ Մարզպետը պատրաստվում է ստուգումներ սկսել Հրազդանի քաղաքապետարանում:
«Այո, հիմնավոր կասկածներ ունեմ համայնքի զարգացման գործում համայնքի բյուջեի ոչ նպատակահարմար ծախսերի հետ կապված և ցանկանում եմ համոզվել, որ բյուջեով նախատեսված ծախսերը՝ քաղաքի զարգացման, ենթակառուցվածքների զարգացման համար, ծառայել են նպատակին։ Ես այդ մասով կասկածներ ունեմ, և դրա գնահատականը կտա միայն համապատասխան մարմինը համապատասխան ընթացակարգերի արդյունքում»,- մեզ հետ զրույցում նշեց Ռոմանոս Պետրոսյանը»:
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում