Լրահոս
Օրվա լրահոսը

Հիմա ո՞ւմ կողմից են ուղղորդվում հեռուստաընկերությունները

Հունիս 13,2018 11:15

Գաղտնիք չէ, որ տարիներ շարունակ հեռուստատեսությունները ուղղորդվել են «Բաղրամյան 26»-ի կողմից. հետաքրքիր է`հիմա ո՞ւմ կողմից են ուղղորդվում: Այսօր խորհրդարանում այս հարցը Հեռուստատեսության եւ ազգային հանձնաժողովի նախագահ Գագիկ Բունիաթյանին ուղղեց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Արարատ Զուրաբյանը: Պատգամավորին նաեւ հետաքրքրում էր, թե «Ա1+» հեռուստաընկերությանը ե՞րբ կտեսնենք եթերում: Նա հիշեցրեց, որ այս հանձնաժողովը ժամանակին փակեց «Ա1+»-ը, հետո էլ անընդհատ կասեցնում էր «Ա1+»-ի գործունեությունը:

«Օֆիցիալ հաստատում եմ, որ ՀՌԱՀ-ը երբեւէ ոչ մի հեռուստաընկերության աշխատանքի չի միջամտել»,- հայտարարեց Գագիկ Բունիաթյանը` խոսելով իր պաշտոնավարման հինգ տարիների մասին: «Մնացածը, խնդրում եմ ուղղեք կամ հեռուստաընկերություններին, կամ`ուրիշ կազմակերպություններին»,- ասաց նա:

«Ա1+»-ի հետ կապված էլ ասաց`վերջերս հարցազրույցներից մեկում կարդացել է, որ «Ա1+»-ի ղեկավարը ցանկություն չունի փոխել այսօրվա իր գործունեության կարգավիճակը: Երկու տարի հայտարարվել է մուլտիպլեքսի մրցույթ, այս տարի էլ է հայտարարվելու: Երկու անգամ էլ ցանկացողներ չեն եղել, հույս ունի, այս անգամ կլինեն:

Գագիկ Բունիաթյանը նաեւ ասաց, որ վերջին տարիներին որեւէ հեռուստաընկերություն չի դադարեցրել իր գործունեությունը: 2015-ի, հունվարի մեկից, թվային հեռարձակման արդյունքում, ասում է, տեղական հեռուստաընկերությունների գործունեությունը պետք է դադարեր, բայց բանակցությունների արդյունքում նրանց գործունեությունը շարունակվում է: Իր կարծիքով, մասնավոր մուլտիպլեքսները հնարավորություն կտան տեղական հեռուստաընկերություններին`անցնել թվայնացման եւ շարունակել աշխատել:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930