Լրահոս
Օրվա լրահոսը

Ադրբեջանի փոխխոսնակը սպառնում է «ազատագրել» Ղարաբաղը ռազմական ճանապարհով

Հունիս 13,2018 10:27

Ադրբեջանը, համաձայն ՄԱԿ-ի կանոնակարգի և իր օրենսդրության, իրավունք ունի «ռազմական ճանապարհով ազատագրել իր օկուպացված տարածքները»: Այս մասին երեքշաբթի հայտարարել է Ադրբեջանի Միլի մեջլիսի առաջին փոխխոսնակ Զիյաֆեթ Ասքերովը:

Այնուամենայնիվ, Ասքերովը նշել է, որ Ադրբեջանը խաղաղասեր երկիր է:

«Մենք, լինելով խաղաղասեր պետություն, մերժում ենք պատերազմը՝ որպես այլ պետությունների տարածք ներխուժելու միջոց: Լեռնային Ղարաբաղը և նրան հարող տարածքներն օկուպացվել են Հայաստանի կողմից: Եթե հայերը չլքեն մեր տարածքները, Ադրբեջանը, համաձայն ՄԱԿ-ի կանոնադրության և մեր օրենսդրության, իրավունք ունի ազատագրել օկուպացված տարածքները ռազմական ճանապարհով»,- ասել է առաջին փոխխոսնակը:

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Seyran says:

    Դուք ձեր տարածքները չեք ,,ազատագրի,,,այլ յոլդաշ Ստալինի կողմից ձեզ նվիրած տարածքները,որոնք վերադարցվել են իսկական տերերին…

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930