«Փյունիկ» ֆուտբոլային ակումբը, որն արդեն հաջորդ մրցաշրջանում հանդես է գալու «Երեւան» անունով, նոր մարզիչ ունի: Թիմը գլխավորում է ռուս ճանաչված մարզիչ Անդրեյ Տալալաեւը: Այս մասին գրված է ակումբի պաշտոնական կայքում:
Ակումբի սեփականատեր Արթուր Սողոմոնյանը նրա հետ երկու տարվա պայմանագիր է ստորագրել՝ հետագայում այն եւս մեկ տարի երկարացնելու հնարավորությունով:
Անդրեյ Տալալաեւն աշխատել է «Ռոստով», «Վոլգա», «Կուբան», «Տամբով» թիմերում: Նա մարզել է նաեւ Ռուսաստանի երիտասարդական հավաքականը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը՝ fcpyunik.am-ի