ՀՅԴ ԳՄ անդամ, ռազմական փորձագետ Արթուր Եղիազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«ՀՀ ԱԱԾ Սահմանապահ զորքերի հրամանատար է նշանակվել Վաղինակ Սարգսյանը, ում հրամանատարությամբ գործող Խաղաղապահ բրիգադի զինծառայողներն, այս ապրիլին ինքնակամ լքել էին զորամասը, ինչն օրենքի ու կանոնակարգի կոպիտ խախտում էր։
Չհաշված՝ իրենց պարտականությունների գոյություն չունեցող կամ ցածր գիտակցումը։ Իսկ վերջին հանգամանքը՝ հենց հրամանատարական կազմի լիարժեք մեղավորությունն է։ Անձի մարդկային որակների մասին բան չեմ ասում, քանի որ չեմ ճանաչում։ Ասածս բացառապես ծառայության որակի հետ է կապված։
Հուսամ, որ իր նոր ենթակայությամբ գործող ԱԱԾ Սահմանապահական զորքերից էլ դասալքում չի լինի՝ իր հետևանքներով …
Վատ նախադեպ է։ Իրոք՝ վատ։ Կարսի անկումը վկա …»