Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ո՞վ է ԲՈՀ-ի նորանշանակ նախագահը

Հունիս 12,2018 22:11

Aravot.am-ը տեղեկացրել է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հունիսի  11-ի որոշմամբ Սմբատ Գոգյանը նշանակվել է Բարձրագույն որակավորման հանձնաժողովի նախագահ:

Aravot.am-ը ԲՈՀ-ի նախագահի տեղակալ Ատոմ Մխիթարյանից  հետաքրքրվեց՝ ճանաչո՞ւմ են արդյոք իրենց նոր ղեկավարին եւ գիտական ի՞նչ նվաճումներ ունի:

Պարոն Մխիթարյանը պատասխանեց, որ Գոգյանը տառացիորեն վերջերս պաշտպանել է դոկտորական ատենախոսություն՝ մաթեմատիկական անալիզ մասնագիտությամբ, որը դեռեւս գտնվում է ԲՈՀ-ում:

Hayeli.am-ն էլ գրել էր, որ ԲՈՀ-ի նախագահը նախկինում եղել է Ծարավ Աղբյուր համատիրության նախագահ:

Օրերս պարոն Գոգյանը ֆեյսբուքում գրառում էր կատարել, որ որոշել է  ձեռնամուխ լինել 4-6 դասարանցիների համար աշխարհի լավագույն  առցանց, բաց, ինտերակտիվ վիդեոների ստեղծմանը` տրամաբանության և մաթեմատիկայի մասին։

«Ծանր և չգնահատվող գործ է՝ առանց կամավորների գլուխ հանել չի լինի»,-նշել էր նա ու ցանկություն հայտնել կամավորներ ու ֆինասական աջակիցներ գտնելու մասին։

Նրան շնորհավորողները գրել են, որ արժանի նշանակում է:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (5)

Պատասխանել

  1. Ավետիս Սադոյան says:

    Սմբատը իմ ուսանողն է եղել, չեմ վախենա այդ բառը օգտագործեմ, տաղանդավոր տղա։ Շատ է տարբերվում միջին գորշ զանգվածից՝ իր նմաններին պահել ու փայփայել է պետք և արդյունքը անսպասելի մեծ կլինի․․․․․

  2. Anonymous says:

    Պարոն Գոգյանը Հայաստանի մաթեմատիկական համայնքի լավագույն ներկայացուցիչներից է՝ թե’ որպես գիտնական, եւ թե’ որպես կրթության կազմակերպիչ։

  3. Հայկ says:

    Անձամբ չեմ չանաչում, սակայն սովորել ենք ԵՊՀ ում, ֆիզիկայի ֆակուլտետում։
    Որպես գիտնական, գիտության մարդ անկասկած սուպեր է
    Նույնիսկ չեմ խորշի ասել տաղանդավոր
    Հույս ունեմ այդ ամենը բավարար է, ԲՈՀի ղեկավարի համար

  4. Սմբատ Գոգյանին լավ գիտեմ, արդեն ֆիզմաթ. գիտությունների դոկտոր էլ, հիանալի մաթեմատիկոս է, ֆիզմաթ դպրոցի մաթեմատիկայի օլիմպիական խմբի մարզիչն է, ու նաև Սմբատի վաստակն է, որ մեր դպրոցականները աշխարհի մաթեմատիկայի օլիմպիադաներում առաջիններից են: Արժանի նշանակում է, խոշոր հաջողություն եմ մաղթում Սմբատին:

  5. Artur Lazarian says:

    Այնքան տպաւորիչ դէմք ունի, որ ես իրեն յիշեցի օլիմպիադաներից (1999-2003թթ): Կարծեմ ֆիզմաթ դպրոցն էր ներկայացնում: Կարծում եմ՝ լաւ կը լինի:

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930