Լրահոս
Օրվա լրահոսը

Իշխանություններն ամենայն պատասխանատվությամբ են ստանձնել 2015-2018թթ. Գործողությունների ծրագրի բաղադրիչների կատարումը. Կարեն Նազարյան

Հունիս 12,2018 20:44

Հունիսի 12-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Կարեն Նազարյանն ընդունեց Եվրոպայի խորհրդի (ԵԽ) Գլխավոր տնօրինության ծրագրերի գրասենյակի տնօրեն Վերենա Թեյլորին, ով Հայաստան էր ժամանել նույն օրը ՀՀ արտաքին գործերի նախարարությունում տեղի ունեցած Հայաստան-ԵԽ 2015-2018թթ. Գործողությունների ծրագրի Միջգերատեսչական կոմիտեի նիստին մասնակցելու նպատակով։

Ողջունելով հյուրին՝ նախարարի տեղակալը կարևորեց ՀՀ-ԵԽ 2015-2018թթ. Գործողությունների ծրագրի Միջգերատեսչական կոմիտեի նիստերի շրջանակում նրա այցերը Հայաստան, որոնց ընթացքում տեղի ունեցող կանոնավոր խորհրդակցություննները թույլ են տալիս ուշադիր հետևել Հայաստանի համար ԵԽ ծրագրերի իրագործման ընթացքին և ապահովել դրանց արդյունավետությունը։

Կարեն Նազարյանն ընդգծեց, որ ՀՀ իշխանություններն ամենայն պատասխանատվությամբ են ստանձնել 2015-2018թթ. Գործողությունների ծրագրի բաղադրիչների կատարումը, որը հաջողությամբ կյանքի է կոչվում։

ԵԽ Գլխավոր տնօրինության ծրագրերի գրասենյակի տնօրեն Վերենա Թեյլորը նշեց, որ Գործողությունների ծրագիրը հանդիսանում է առավել համալիր ֆինանսավորված և արդյունավետ կերպով իրագործված ծրագրերից մեկը: Նա վերահաստատեց ԵԽ շահագրգռվածությունը՝ շարունակելու աջակցել Հայաստանին ժողովրդավարության, մարդու իրավունքների և օրենքի գերակայության ամրապնդման ուղղությամբ հետագա բարեփոխումների ընթացքում։

Զրուցակիցները մտքեր փոխանակեցին նաև հաջորդ փուլի՝ 2019-2022թթ. Գործողությունների ծրագրի առաջնահերթությունների շուրջ։

ՀՀ ԱԳՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930