Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Չինարենի խորացված ուսուցմամբ դպրոցը կբացվի սեպտեմբերի 1-ին

Հունիս 12,2018 20:22

ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանն ընդունել է ՀՀ-ում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Թիեն Ըրլոնգին:

Ողջունելով  դեսպանին՝ ԿԳ նախարարը նշել է, որ Հայաստանի նոր կառավարության առաջնահերթություններից է կրթության ոլորտի զարգացումը և այդ համատեքստում կարևորել է Չինաստանի հետ հարաբերությունների ամրապնդումն ու խորացումը: Արայիկ Հարությունյանը բարեկամ երկրի հետ համագործակցության ամրապնդման գործում կարևորել է Երևանում կառուցվող չինարենի խորացված ուսուցմամբ դպրոցը, որի բացումը նախատեսվում է արդեն այս ուսումնական տարվա մեկնարկին:

Շնորհավորելով Արայիկ Հարությունյանին ԿԳ նախարարի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ՝  դեսպան Թիեն Ըրլոնգը հույս է հայտնել, որ կրթության բնագավառում առկա  գործնական համագործակցությունը կընդլայնվի: Անդրադառնալով Երևանում չինարենի խորացված ուսուցմամբ դպրոցի բացմանը՝ դեսպանը հավաստիացրել է, որ ստանձնած պարտավորությունների շրջանակում չինական կողմը ժամկետում՝ օգոստոսի երկրորդ կեսին, ամբողջությամբ կավարտի դպրոցի շինարարությունը: Միաժամանակ նա նշել է, որ Չինաստանի կառավարությունը պատրաստակամ  է աջակցել չինարեն լեզվի դասավանդման հարցում և այս ուսումնական տարի դպրոց կգործուղի համապատասխան ուսուցիչներ:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել միջպետական  ծրագրերով Հայաստանի և Չինաստանի բարձրագույն ուսումնական հաստատություններում կրթություն ստանալու հնարավորություններին և խնդիրներին, ինչպես նաև հայ-չինական համագործակցությանն առնչվող մի շարք աշխատանքային հարցերին:

ՀՀ կրթության և գիտության նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930