Ազատամարտիկների դաշինքը հայտարարել է, որ Մանվել Գրիգորյանին ԵԿՄ վարչության նախագահի պաշտոնից հեռացնելու շարժում է սկսում՝ կոնկրետ մեղադրանքներ հնչեցնելով վերջինի հասցեին: ԵԿՄ վարչության փոխնախագահ Ղուկաս Ուլիխանյանը պարզաբանումներ է տալիս
– Պարո՛ն Ուլիխանյան, Ազատամարտիկների դաշինքը հայտարարում է, որ Երկրապահը 2008-ի մարտի 1-ին օգտագործվել է որպես բութ գործիք: Կարո՞ղ եք հակադարձել:
– Թող իրենք բացատրեն, փաստարկեն, թե ինչպե՞ս է օգտագործվել Երկրապահը: Գուցե նրանք օգտագործվել են համարում այն, որ Երկրապահը դուրս չեկավ ժողովրդի դեմ, գուցե օգտագործվել համարում է այն, որ Մանվել Գրիգորյանը հրաժարվեց պաշտպանության փոխնախարարի պաշտոնից, բայց չենթարվեց ԶՈւ գերագույն գլխավոր հրամանատար Ռոբերտ Քոչարյանի ապօրինի հրահանգին եւ չմասնակցեց մարտի 1-ի սպանդին:
Մանվել Գրիգորյանը հայտարարեց, որ Երեւանը պալիգոն չէ, Ֆիզուլին չէ, որ Երկրապահը, զենքը ձեռքին, կանգնի Երեւանում: Այդ օրերին 14 բարձրաստիճան սպա հայտարարությամբ քննադատեցին Մանվել Գրիգորյանին, որպեսզի շարունակեն պաշտոնավարել ՊՆ-ում: Թե՞ Մելքոնյան Գագոն դժգոհ է, որ մարտի 1-ից հետո Մանվել Գրիգորյանը բաժակ-բաժակի չզարկեց Ռոբերտ Քոչարյանի հետ՝ ի տարբերություն նույն Մելքոնյանի: Երկրապահը հայրենանվեր առաքելություն է իրականացնում: Երկրապահն իր գործով է զբաղված՝ անկախ նրանից, թե ով է օրվա իշխանությունը, ով է ընդդիմությունը: Իսկ ի՞նչ է արել երբեւէ Ազատամարտիկների դաշինքը, բացի միտինգների մասնակցելուց: Ով հասել՝ այդ դաշինքին օգտագործել է:
Մանրամասներին կարող եք ծանոթանալ՝ «Ա1+»-ի կայքում: