Հունիսի 12-ին ոստիկանությունում տեղի ունեցավ ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանի և ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի աշխատանքային հանդիպումը:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին Անվտանգության խորհրդի և Ոստիկանության համագործակցությանն առնչվող հարցեր:
Առանձնակի ուշադրություն դարձվեց ՀՀ ազգային անվտանգության հայեցակարգի մշակման գործընթացում միասնական աշխատանքի կարևորությանը, բոլոր պատասխանատու գերատեսչությունների ներգրավվածությանը և Անվտանգության խորհրդի անդամների հետ պարբերական հանդիպումների անհրաժեշտությանը:
Ի թիվս այլ հարցերի Արմեն Գրիգորյանն ու Վալերիյ Օսիպյանը քննարկեցին ինչպես հակակոռուպցիոն, այնպես էլ կիբերհանցագործությունների դեմ ակտիվ պայքարի խնդիրներ:
ՀՀ ոստիկանություն