Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Հայաստանի իշխանությունները պատրաստակամ են ավարտին հասցնել ՏԻՄ ապակենտրոնացման գործընթացը. Սուրեն Պապիկյան

Հունիս 12,2018 19:30

Տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանն այսօր հյուրընկալել է  Եվրոպայի  խորհրդի պատվիրակությանը, որի կազմում էին ԵԽ տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսի տնօրեն Ժան-Ֆիլիպ Բոզուլը, ԵԽ տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսի քարտուղարության արտաքին հարաբերությունների վարչության ղեկավարի տեղակալ Դմիտրի Մարչենկովը, ԵԽ հայաստանյան գրասենյակի ծրագրի համակարգող Տաթևիկ Դավթյանը։

Ողջունելով հյուրերին՝  Սուրեն Պապիկյանը կարևորել է ԵԽ տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսի հետ Հայաստանի երկարամյա  համագործակցության պատմությունը և այդ համագործակցության շրջանակներում իրականացված բոլոր այն ծրագրերը, որոնք նպաստել են համապետական և տեղական մակարդակներում ժողովրդավարական ինստիտուտների կայացմանը։

Եվրոպայի խորհրդի տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսի տնօրեն Ժան-Ֆիլիպ Բոզուլը շնորհակալություն է հայտնել նախարար Պապիկյանին ընդունելության համար և նշել, որ նախարարության հետ երկար տարիների համագործակցությունը միտված է եղել Հայաստանի համայնքների կարողությունների հզորացմանն ու ուժեղ և ինքնուրույն վարչատարածքային միավորներ ունենալուն։

Բոզուլը նաև հայտնել է, որ իրենք ուշադրությամբ են հետևել Հայաստանում տեղի ունեցած խաղաղ և անցնցում փոփոխություններին, ինչը վկայում է երկրում հաստատված իրական ժողովրդավարության մասին՝ միաժամանակ հավելելով, որ կոնգրեսը պատրաստակամ է իր իրավասությունների շրջանակներում և ունեցած գործիքակազմով աջակցել Հայաստանում սկիզբ առած բարեփոխումներին։

Նախարարը պատվիրակներին տեղեկացրել է, որ Հայաստանի իշխանությունները պատրաստակամ են ավարտին հասցնել տեղական ինքնակառավարման մարմինների ապակենտրոնացման գործընթացը, որն իրականացվելու է հանրության լայն շրջանակների մասնակցության և նրանց ազատ կամարտահայտության պայմաններում։ «Իրական ապակենտրոնացված, ինքնակառավարվող և անկախ ավագանու ինստիտուտ ունեցող համայնքներ մենք կարող ենք ունենալ միայն այն ժամանակ, երբ համագործակցելով քաղհասարակության հետ, ձևավորենք հանրային ինքնագիտակցության և քաղաքական հասունության բարձր մակարդակ ունեցող քաղաքացիներ»,-ասել է Սուրեն Պապիկյանը՝ հույս հայտնելով, որ այդ հանգրվանին հասնելու գործում կունենան ԵԽ-ի  աջակցությունը։

Ավարտին Ժան-Ֆիլիպ Բոզուլը կոնգրեսի նախագահի անունից նախարար Պապիկյանին հրավիրել է մասնակցելու  նոյեմբերին Ստրասբուրգում կայանալիք Կոնգրեսի ամենամյա նստաշրջանին։

Տարածքային կառավարման և զարգացման նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930