ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը Ռուսաստանի Դաշնության պետական տոնի՝ Ռուսաստանի օրվա առթիվ հունիսի 12-ին այցելել է Հայաստանում ՌԴ դեսպանատուն ու շնորհավորել ՀՀ-ում ՌԴ արտակարգ եւ լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին եւ դեսպանատան աշխատակիցներին:
Սերգեյ Կոպիրկինի հետ զրույցում Արա Բաբլոյանը կարեւորել է հայ-ռուսական դարավոր եղբայրական ու բարեկամական հարաբերությունները եւ երկու պետությունների կապերի առավել խորացումը:
ԱԺ նախագահը շնորհավորել է նաեւ Ռուսաստանի ժողովրդին՝ մաղթելով բարգավաճում եւ բարեկեցություն:
ՀՀ Ազգային ժողով