Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Կարեն Կարապետյանը հրաժեշտից առաջ որոշել է վատություն անել Գագիկ Ծառուկյանին». Իվետա Տոնոյան

Հունիս 12,2018 18:40

Ինչպես հայտել ենք, այսօր ԱԺ հայտարարությունների ժամին ԱԺ փոխխոսնակ Միքայել Մելքումյանը անդրադարձավ կառավարության նախաձեռնությամբ շրջանառության մեջ դրած «Բարեգործության մասին» օրենքի նախագծին եւ նա «Ծառուկյան» դաշինքից միակը չէր, որ բողոքեց:

Նույն խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանն էլ ասաց, որ բոլորի համար տարօրինակ էր այդ չարաբաստիկ նախագիծը. «Ընդհանրապես համաշխարհային պրակտիկայում որեւէ նման բան գոյություն չունի»:

Տոնոյանն ասաց, որ արտահերթի ժամանակ է նախագիծը քննարկվելու, բայց հույս ունի, որ իրենց ելույթները սթափության կոչ կլինեն գործող կառավարության համար եւ կվերանայվի օրենքի նախագիծն օրակարգ բերելու հարցը:

Տոնոյանը նկատեց, որ օրենքի նախագիծը մշակել է նախորդ կառավարությունը՝ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ եւ, ըստ նրա, դա Կարապետյանի քայլերի շարունակությունն էր, սկզբում «Մուլտի գրուպ» ընկերությունում հարկային տեռոր է արել, չհիմնավորված ստուգումներ, մարդու իրավունքների ոտնահարում, եւ առավել քան հստակ է, որ իբր թե բարեգործության ոլորտը կանոնակարգելու անվան տակ Ծառուկյանին են ուզել թիրախավորել. «Կարեն Կարապետյանը թերեւս հրաժեշտից առաջ որոշել է, որ վատություն է անում Գագիկ Ծառուկյանին»:

Ըստ Իվետա Տոնոյանի, Կարեն Կարապետյանը անձնական վրեժխնդրությամբ բարեգործ Գագիկ Ծառուկյանի բարեգործական ընկերությունների համար արգելքներ է փորձել սահմանել. «Գագիկ Ծառուկյան բարեգործական հիմնադրամը շուրջ 2 տասնամյակ բարեգործական ծագրեր է իրականացրել»:

Նա ասաց, որ միայն ամեն տարի տասնյակ միլիոնավոր դրամներ են ծախսվում սպորտի ոլորտում, Ծառուկյանը մշտապես բաժին է հանել իր ունեցվածքից դրա կարիքն ունեցողների համար: Պատգամավորը սպառնաց, որ եթե շարունակեն այդ արգելանքները դնել իրենք կհորդորեն Ծառուկյանին վերանայել իր բարեգործական դիրքորոշումը. «Դրանից տուժող բազմաթիվ մարդիկ բառեր կգտնեն այս շիլաշփոթը ստեղծողների եւ իրենց անձնական ամբիցիաները ժողովրդի հաշվին բավարարողներին իրենց արժանի գնահատականը տալու համար: Մեր ժողովրդական բանահյուսությունը շատ պերճախոս է այս առումով»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930