ՀՅԴ պատգամավոր Սպարտակ Սեյրանյանն այսօր ԱԺ հայտարարությունների ժամին ահազանգեց, որ հակաքարոզչություն է արվում ՀՀ-ում, Արցախում, Ջավախքում, սփյուռքում գործող հոգեւոր, քաղաքական, մշակութային, բարեգործական կառույցների, ինստիտուտների, կազմակերպությունների եւ հաստատությունների դեմ, որոնց բոլորը ճանաչում են: Ըստ նրա, ազգային այս հաստատությունների հանդեպ ապազգային հակաքարոզչություն են անում:
Սեյրանյանի խոսքով՝ «Փորձ է արվում այն նմանեցնել, նույնիսկ նույնականացնել ՀՀ-ում տեղի ունեցած համաժողովրդական շարժման ձեւերին,պայքարի ձեւերին, որ ստանան հանրության աջակցությունը, մինչդեռ սա ունի բոլորովին այլ նպատակադրում՝ սերմանել անվստահություն համահայկական այս կառույցների հանդեպ, խոչընդոտել դրանց բնականոն գործունեությունը եւ որպես արդյունք՝ ազգային ավանդական կառույցներին դուրս մղել ազգային կյանքից: Եղածը քանդելու փոխարեն որեւէ գործուն մեխանիզմ չներկայացնելու այս մեթոդաբանությունը խիստ վտանգավոր է»:
Ըստ Սպարտակ Սեյրանյանի, թիրախները այս կառույցների ներկայացուցիչներն են, բայց այն ունի ինստիտուցիոնալ բնույթ:
Պատգամավորն առաջարկեց, որ լուրջ քաղաքականություն մշակվի վտանգները չեզոքացնելու համար:
https://www.youtube.com/watch?v=4VwKZcIPmL4
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ