Լրահոս
Օրվա լրահոսը

Դուք Արմեն Աբրահամյանին չեք հրավիրել Ձեզ մոտ, չեք լսել դիմումի պատճառը. Արթուր Աղաբեկյանը՝ ՀՀ նախագահին

Հունիս 12,2018 17:21

Հայաստանի Հանրապետության մեծարգո նախագահ,

Ձեր հրամանով, իր դիմումի համաձայն գեներալ-մայոր Արմեն Աբրահամյանը ազատվել է ՀՀ ԱԱԾ Սահմանապահ զորքերի հրամանատարի պաշտոնից: Դուք Արմեն Աբրահամյանին չեք հրավիրել Ձեզ մոտ, չեք լսել դիմումի պատճառը, չեք փորձել ծանոթանալ նրա անցած ուղուն և ըստ այդմ ոչ մի շնորհակալական խոսք անգամ չեք ասել շուրջ 30 տարվա երկարամյա ծառայության փորձ ունեցող գեներալին:

Ուստի, հարկ եմ համարում հրապարակայնորեն ծանոթացնել Ձեզ գեներալ-մայոր Արմեն Աբրահամյանին ու նրա անցած ուղուն.

ԱԱԾ ողջ անձնակազմը կհաստատի, որ Սահմանապահ զորքերի հիմնադրման օրվանից նա եղել է լավագույն հրամանատարը, ում հաջողվել է սահմանային անվտանգության համագործակցության շրջանակում հայ-ռուսական համագործակցությունը հասցնել գործընկերային ամենաբարձր աստիճանի: Լինելով՝ հայ-ամերիկյան սահմանային անվտանգության բնագավառում համագործակցության թիվ մեկ պատասխանատուն, ԱՄՆ աջակցությամբ կարողացել է նոր որակ հաղորդել ՀՀ սահմանների կահավորմանն ու կառավարմանը:

Լավագույնս կազմակերպել է զինվորական ծառայությունը Սահմանապահ զորքերում, ճիշտ համադրելով պարտադիր ծառայությունը պայմանագրային պրոֆեսիոնալ ծառայության հետ:

Զինված Ուժերում զբաղեցրել է բարձր պաշտոններ, եղել է ԼՂՀ Պաշտպանության բանակի հիմնադրման ակունքներում: Մինչև 1992 թ. սեպտեմբերի 1 գործել է ընդհատակյա կազմավորումներում և անցել փառահեղ մարտական ուղի ու արժանացել ԼՂՀ և ՀՀ իշխանությունների պարգևների:

Եվ ամենավերջում՝ հայրենիքին անմնացորդ նվիրումով, Արցախ է վերադարձել Ռուսաստանի Դաշնությունից 1988 թվականին:

Նրան սիրում են Արցախում, նրան սիրում և հարգում են բոլոր ժամանակների գործընկերները:

Հարգելի պրն. Սարգսյան,

կոչս ու հորդորս է, որ հայրենիքին անմնացորդ ծառայություն մատուցած, իրենց գիտակցական կյանքի մեծ մասը ՀՀ Զինված Ուժերին ու նրա ամրապնդմանն ու զարգացմանը նվիրած սպաներին, ըստ արժանվույնս, արժանացնեք գնահատանքի ու արժեվորման. մեր պետությունը պետք է պատշաճը մատուցի իր արժանի զավակներին:

Արթուր ԱՂԱԲԵԿՅԱՆ

Հայաստանի և Արցախի հանրապետությունների պետական և ռազմական գործիչ, ՀՀ ԶՈՒ գեներալ-լեյտենանտ, «Արցախի հերոս»։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930