Անգլիացի ճանաչված ֆուտբոլային մրցավար Մարտին Աթկինսոնը չի ընդգրկվել ֆուտբոլի աշխարհի առաջնությունը սպասարկող մրցավարների ցուցակ: Այդուհանդերձ, 47-ամյա Աթկինսոնը աշխարհի առաջնության օրերին կլինի Ռուսաստանում: Նա Կալինինգրադում մասնակցելու է Whistle Stop Tour բարեգործական հեծանվավազքին:
Հետաքրքիր է, որ մրցավարը մտադիր է հեծանվով մեկնել Ռուսաստան՝ Բրիսթոլից Կալինինգրադ հաղթահարելով 2700 կիլոմետր:
«Դա կլինի տանջալի 18 օր, բայց` բարի գործի համար: Եվ ես պատրաստ եմ գնալ այդ քայլին», – ասել է նա BBC-ին:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ