Կառավարության անդամ կուսակցությունների միջեւ համագործակցության հուշագիր կստորագրվի, թե`ոչ, «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը չգիտի: Նման քննարկման չի մասնակցել:
Aravot.am-ը հիշեցրեց`կառավարության ծրագրի քննարկումների ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ կառավարության ծրագրի պատասխանատուն ինքն է, հիմա, Էդմոն Մարուքյանը խոսում է կոլեկտիվ պատասխանատվության մասին, իրենք ինչպե՞ս են իրենց պատասխանատու համարում, Էդմոն Մարուքյանն ասաց, որ այն ուժերը, որոնք ունեն պորտֆելներ կառավարությունում, պատասխանատու են այդ կառավարության գործունեության համար: Որ օրը որեւէ ուժ կորոշի, որ պատասխանատու չէ`պետք է ետ կանչի իր նախարարներին կառավարությունից:
«Այս պահին, բոլորս ամեն ինչ պետք է անենք, որ թավշյա հեղափոխության արդյունքները կապիտալիզացվեն»,- ասաց նա:
Մանրամասները`տեսանյութում
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ